Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

«Քաղբանտարկյալների արդարացման գործընթացում դատախազության դանդաղկոտությունը հիասթափեցնող է»

Նախորդ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթանակ գրանցած ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանն իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո պատրաստվում է դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան և հասնել արդարացման: Այդ մասին Մաթևոսյանն ասել էր «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում։

Նշենք, որ մինչ այս արդեն իսկ գլխավոր դատախազությունը սեփական նախաձեռնությամբ դիմել էր Վճռաբեկ դատարան, որի հիմքով արդարացվեց Սմբատ Այվազյանը։ Արդեն իսկ արդարացվել է Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, սակայն, սեփական նախաձեռնությամբ էր դիմել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների մասնակից և դատապարտված անձանց արդարացման պահանջով ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, «Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում էին ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, որը 2008-ին համակարգել է քաղբանտարկյալների ցուցակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ այս արդարացման գործընթացի շրջանակներում խոսք կարող է լինել 100-ից ավելի քաղբանտարկյալների մասին: 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններով պայմանավորված՝ 82 գործ կա, որոնցով անցնում է 113 քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալները կարող են նաև անձամբ դիմել իրենց արդարացման համար, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էին հարց, որ դատախազությունն ինքը համակարգված, փաթեթային դիմի Վճռաբեկ դատարան ու հասնի անհիմն կերպով դատապարտված անձանց արդարացման։

Հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել, որ առաջնահերթություն պետք է տրվեր արդեն իսկ մահացած, վատառողջ անձանց արդարացմանը։ Սմբատ Այվազյանի արդարացումը հենց այս շարքից էր, սակայն ուշագրավ է, որ գլխավոր դատախազի հետ հանդիպումից արդեն 3 ամիս անցել է, սակայն դեռ մեկ-երկու քաղբանտարկյալ է արդարացվել։

Քաղբանտարկյալների արդարացման գործընթացը սկսած ու գլխավոր դատախազի հետ հանդիպմանը մասնակցած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով գործընթացի դանդաղելուն, ասաց, որ այո, օգոստոսի 7-ին իրենք՝ մի քանի իրավապաշտպաններով հանդիպեցին գլխավոր դատախազին, բարձրացրին քաղբանտարկյալների հարցը։ «Նպատակը մեկն էր՝ սկսել քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։ Դատախազը խնդիրը լուծելու հստակ ճանապարհներ մատնանշեց և գործն սկսելու պատրաստակամություն հայտնեց։ Մենք ոգևորված էինք, բայց ողջ այս ընթացքում ընդամենը մեկ գործով է դատախազությունը Վճռաբեկ դատարան դիմել։ Խոսքը Սմբատ Այվազյանի գործի մասին է։ Ճիշտն ասած՝ դատախազի պատրաստակամությունը մեզ շատ էր ոգևորել։ Այսօր էլ ես դեռ շարունակում եմ հավատալ, որ դատախազի խոսքը ուժի մեջ է, և համապատասխան քայլեր անպայման կարվեն։ Չեմ ցանկանում կասկածի տակ առնել նրա խոսքը։

Բայց հանդիպումից հետո ակնառու այս դանդաղկոտությունը հիասթափեցնող է։ Չգիտեմ, թե ինչ բացատրություններ ունեն դատախազությունում, բայց վստահ եմ, որ քաղբանտարկյալների շուտափույթ արդարացման գործը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրի վարկին, նոր Հայաստանում գործող դատախազությանը և հետո միայն իրենց՝ քաղբանտարկյալներին։

Կարծում եմ՝ արժի, որ դատախազությունից պարզաբանեն, թե ինչու են այս հարցում այսքան դանդաղկոտ, ինչն է պատճառը, որ համապատասխան շահագրգռվածություն չեն ցուցաբերում»,- ասաց իրավապաշտպանը։

«Առաջին լրատվական»-ը գործընթացի դանդաղ ընթանալու վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2008թ. նախագահական ընտրություններին կատարված իրադարձություններին մասնակցություն ունեցած անձանց առնչվող գործերից 3-ով դատախազությունն նման նախաձեռնություն իրականացվել է: Նրանք են՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, Սմբատ Այվազյանի գործը և Արամ Բարեղամյանի գործը:

Դրանցով դատախազությունը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել: «Այդ գործընթացը շարունակական է, գլխավոր դատախազության կողմից այս պահին նախաձեռնված է մի քանի գործով ևս նման ուսումնասիրություն, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք դրանցից յուրաքանչյուրի վերջնական դիրքորոշումները հստակեցնելուց հետո»,-ասաց Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում