Ջոկերի հագուստը նույնանուն կինոնկարից ամբողջությամբ կրկնօրինակում է Արմեն Ջիգարխանյանի հերոսի՝ Կոզյուլսկիի կերպարը «Շիրլի-Միրլի» ֆիլմից (1995): Այս մասին մատնանշել է ռուսաստանցի Լիլիանա Պերտենավան և պահանջել է ետ վերցնել ամերիկյան ֆիլմի վարձակալության վկայագիրը, գրում է Life-ը:
«Ես բացասական վերաբերմունք ունեմ գրագողության վերաբերյալ: Կարևոր չէ դրանով զբաղվում է «Մոսֆիլմը», թե Հոլիվուդը»,- ասել է նա:
Կնոջ խոսքերով, նա արդեն պաշտոնական բողոք է ուղարկել մշակույթի նախարարություն:
Նա իր պահանջը հիմնավորել է հրամանագրով, որով արգելվում է «ֆիլմի հանրային ցուցադրության ընթացքում նյութերի հայտնաբերումը, որոնք տեղեկատվություն են պարունակում, որոնց տարածումն արգելված է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ»: