Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Երկու ազդակ իրավապահ համակարգին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նախօրեին հայտնի է դարձել դատախազության տարածած հաղորդագրությունից: Արթուր Դավթյանին շնորհված նոր աստիճանը փաստացի գործադիր իշխանության որոշակի գնահատականի արտացոլում է, որ տրվում է դատախազության աշխատանքին: Այդ հանգամանքն, ըստ երևույթին, ազդակ է նաև իրավապահ համակարգին, որ դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում չի համալրի պաշտոնը թողնող պաշտոնյաների շարքը, որոնց մի մասը եղել է ուժային բլոկում:

Այդ առումով, ի դեպ, առկա է հետաքրքիր մի իրավիճակ: ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությունից մոտ մեկ ամիս անց պաշտոնը թողեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Նա փաստորեն ուժային բլոկում երրորդ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ որոշակիորեն անսպասելի թողեց պաշտոնը: Ու թեև այս դեպքում չեղավ աղմկոտ հայտարարություն, ինչպես ԱԱԾ պետի պաշտոնանկության պարագայում, այդուհանդերձ, երեք բարձրաստիճան պաշտոնյաների կարճ ժամանակահատվածում հաջորդական պաշտոնանկությունն ուժային-իրավապահ բլոկում անշուշտ թողնելու էր ազդեցություն ավելի ցածր օղակների վրա: Առավել ևս, որ նախկին իշխող համակարգն էլ իր քարոզչական ռեսուրսներով նկատելիորեն, ընդգծված աշխատում է այդ շարքերում, այսպես ասած, անկանխատեսելիության զգացում առաջացնելու վրա, ինչն իր հերթին կարող է ստեղծել համակարգի աշխատանքի խափանման միջավայր:

Ու թեև մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունը վկայում է, որ վարչապետ Փաշինյանն այդուհանդերձ ունի դրան գնալու բավականին ամրություն, մյուս կողմից, իհարկե, կանխատեսելիության խնդիրը համակարգում այդ առումով սրվում է: Ահա այդ ֆոնին գլխավոր դատախազին դասային նոր աստիճան շնորհելու հանգամանքը կարող է երևակվել իբրև իրավապահ համակարգին գործադիր իշխանությունից հղվող կայունության և կանխատեսելիության որոշակի մեսիջ, հաշվի առնելով և այն, որ զուգահեռ, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Քոչարյանը նախօրեին հայտարարել էր նաև, որ Ամուլսարի գործը քննած արդեն հայտնի քննիչ Յուրի Իվանյանի հարցում ծառայական քննությունն ավարտվել է և իրավական առումով չի հայտնաբերվել որևէ խախտում:

Ինչպես հայտնի է, Իվանյանն ազգակցական կապ ուներ բնապահպանության նախկին նախարար Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ Ամուլսարի հարցում 2016 թվականին մասնակցություն է ունեցել որոշումներին, ըստ այդմ՝ բնապահպանները ահազանգել էին, որ դա կարող էր ազդել քննիչի գործողությունների վրա: Հայտարարությունը, թե իրավական խախտում չի հայտնաբերվել, ներկայիս փուլում ևս որոշակի կայունացնող մեսիջ է իրավապահ համակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում