Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Պետք է դիմել վիրահատական մեթոդի, ՍԴ-ում անցկացնել նոր ընտրություններ

Հետհեղափոխական Հայաստանում իրականացվող բարեփոխումները հանդիպում են հնի ագրեսիվ դիմադրությանը, կատաղի պայքարին։

Ավագ սերունդը հիշում է, որ 90-ականներին բարեփոխումներն այսպիսի դիմադրության չէին արժանանում, կոմունիստական ռևանշի վտանգն այդքան կախված չէր օդում, որքան այսօր, երբ նախկին ռեժիմը, կենտրոնացնելով իր ֆինանսական, մեդիա և այլ ռեսուրսները, վերադարձի ուղիներ է որոնում։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն իշխանություններին կանգնեցրել է բարդ իրավիճակի առջև։ Իրավաբանները, քաղաքագետները, ԱԺ պատգամավորներն այս ընթացքում տարբեր լուծումներ են առաջարկել, փնտրվում է ճգնաժամից դուրս գալու ելքը։

1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատում է, որ դատական համակարգի բարեփոխումների, այդ թվում՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու խնդիրը շատ ձգձգվեց։

«Այդ խնդիրը պետք է լուծվեր հեղափոխությունից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում։ Սակայն կարծում եմ, որ ուշացնելու դեպքում էլ այդ խնդիրը պետք է լուծվի վիրահատական եղանակով, այսինքն՝ ընկնել նախկին օրենսդրության տառի, բառի համապատասխանության հետևից՝ դա կոպիտ սխալ է, ինչը չի համապատասխանում ժողովրդի ցանկություններին և պահանջներին։

Պետք է դիմել վիրահատական մեթոդի, ՍԴ-ում անցկացնել նոր ընտրություններ։ Մեր ժողովուրդն անցյալ տարի դուրս եկավ ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլև ամբողջ համակարգի, որը պետք է շատ արագ փոփոխվեր։ Առայժմ դա, ցավոք սրտի, տեղի չի ունենում։ Ես կարծում եմ, որ վարչապետի հանձնարարականները մնում են օդում կախված, դրանք չեն կատարվում։ Թե ինչու չեն կատարվում՝ դրա վերաբերյալ ես ունեմ իմ տեսակետը․ միջին օղակներում մնում են նախկին համակարգերը, վերին օղակներում նախարարներ և այլն, մի մասը վարչապետի հանձնարարականներին համահունչ քայլեր չի ձեռնարկում։ Դա վերաբերում է օրենսդրության փոփոխությանը, ծրագրեր ներկայացնելուն։ Սրանք հարցեր են, որոնք պահանջում են գիշեր-ցերեկ աշխատել։ 90-ականներին, երբ Հայաստանում հաղթեցին ժողովրդավարական ուժերը, մենք գիշեր-ցերեկ աշխատում էինք։ Ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում ծնվեց հանրահայտ «Անկախության մասին» հռչակագիրը, այնուհետև՝ մյուս օրենքները։ Իսկ ներկա պաշտոնյաները կարծես աշխատում են միայն պարգևատրում ստանալու համար։ Կարծես իրենց նպատակը միայն պարգևատրում ստանալն է։ Ես կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում հեղափոխությունը կարող է ձախողվել, ինչն ամենևին էլ ցանկալի չէ մեր ժողովրդին»,- մեզ հետ զրույցում նշեց ԳԽ պատգամավորը։

Հետևելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ Մեխակ Գաբրիելյանը նկատում է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է ներկայացնում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելուն ուղղված սկզբունքային խնդիրներ։ Ինչ վերաբերում է ԱԺ-ի որոշմանը, ապա Մեխակ Գաբրիելյանն այն համարում է անհասկանալի։

«Այնտեղ շատ են երիտասարդները, նրանք պետք է ականջալուր լինեն, լսեն փորձառու մարդկանց խորհուրդները։ Իրենք չեն ցանկանում լսել փորձառուներին, համարում են, որ նրանք իրենց դարն ապրել են, սակայն իրականում սխալվում են։ Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք տարբեր բնագավառներին վերաբերող լուրջ առաջարկներ, օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացնում, սակայն դրանք անտեսվում են։ Իսկ դրանից կարող եմ եզրակացնել, որ ինչ-որ մարդիկ գործում են հեղափոխության դեմ։ Ոչ բոլորը, բայց պետական համակարգում մի զգալի մասը գործում է հեղափոխության դեմ»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը։

Մեր դիտարկմանը, թե հեղափոխության դեմ գործողները նախկին կոռումպացված ռեժիմի հետ սերտ կապեր ունեցողնե՞րն են, ԳԽ պատգամավորն արձագանքեց․ «Փառք Աստծո, մեր մամուլն այսօր ամեն ինչ վեր է հանում։ Եթե միայն համապատասխան մարմիններն այդ թերությունների հետևից գնային, բավական էր, որ մեկ-երկու ամսում Ավգյան ախոռները մաքրվեին։ Բայց դա տեղի չի ունենում։ Եվ ցավում ես, թե ինչու դա տեղի չի ունենում, ինչն է պատճառը»։

Մեխակ Գաբրիելյանն անդրադարձավ նաև քաղավիացիայի ոլորտին՝ հիշեցնելով, որ մեկ տարուց ավելի է, ինչ մարդիկ խոսում են ազգային ավիաընկերություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կարող է դառնալ քարշակ։ Մինչդեռ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ ազգային ավիաընկերություն ստեղծելը ռիսկային է, ինչն էլ հարուցել է Մեխակ Գաբրիելյանի տարակուսանքը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ոլորտի պատասխանատուն հայտարարում է՝ եթե պետությունը ստեղծի ազգային ավիաընկերություն և զբաղվի ուղևորափոխադրումներով, ապա դա ռիսկային է, դա ի՞նչ մտածելակերպ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեխակ Գաբրիելյանը հիշեցնում է նաև, որ վարչապետն ամիսներ առաջ հայտարարեց արդյունաբերական երկիր դարձնելու մասին, սակայն էկոնոմիկայի նախարարից որևէ հիմնադրույթ այդ մասին չի հնչել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում