Լուրեր
Արմենակ Արմենակյանին կրակել են միջանցքում. ի՞նչ կապ ունի առեղծվածային սպանության հետ Կրակեմ Հրաչը
  • 21:27
  • 2019-10-21
  • Դիտումներ՝ *

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել ոճրագործության պատճառների, նախապատրաստության, նաև իր իսկ բնորոշմամբ՝ խայտառակ դատավարության մասին։

Եղիազարյանի կարծիքով՝ զենքերը դատարան են բերվել նախապես։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք պահվել են Դաշնակցության խմբակցության աշխատասենյակներում։

Մեր զրուցակիցը խոսեց նաև Արմենակ Արմենակյանի սպանության մասին։ Ըստ նրա՝ պատգամավորը սպանվել է միջանցքում, և ոճրագործները այդ պահին եղել են նիստերի դահլիճում։ Հարց է առաջանում՝ ո՞վ կարող էր սպանել Արմենակյանին, ով՝ լսելով կրակոցների ձայնը, ամենայն հավանականությամբ, ճաշարանից շտապել է դեպի դահլիճ։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *