Լուրեր
Իրավիճակը քաոսային է․ Գլխավոր դատախազությունը «խցանվե՞լ» է
  • 18:00
  • 2019-10-21
  • Դիտումներ՝ *

Շուտով կլրանա Հոկտեմբերի 27-ի տարելիցը, և այդ առնչությամբ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել, որովհետև հայկական պետության նկատմամբ պետական պաշտոնյաները հարկ եղած հարգանքը և պատասխանատվությունը չեն ունեցել: Այդպիսի բան անհնար էր, չպետք է այդպիսի բան լինի որևէ պետության մեջ: Հիմա արդեն՝ քրեական գործից հետո, մենք գիտենք, որ Նաիրի Հունանյանը պլակատը ձեռքին ավտոմատ էր փնտրում, կրակող էր փնտրում՝ նպատակով, որ մտնեն գնդակահարեն: Բա իշխանությունն ինքը այդքան ապահո՞վ էր իրեն զգում: Դա նշանակում է, որ նույնիսկ բարձրագույն պաշտոն զբաղեցնողները իրենք իրենց համարում են մասնավոր անձ: Այսինքն՝ նրանք պետք է հետամուտ լինեին, որ ինստիտուտը իրենց պաշտպաներ: ՀՀ պաշտոնյան, ոստիկանը, զինվորականը, հավաքարարը և այլք պետք է պաշտպանված լինեն: Պետությունը դրա համար է, սակայն այն ժամանակ դա չկար՝ դրա համար չէր պետությունը»:

Պետականության ոչնչացման այդ գործում կային և՛ արտաքին հետքեր, և՛ ներքին տրամադրություններ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Իշխանության հասնելուց հետո այդ բարձունքում նստած՝ իրենք ոչինչ չեն լսում, ոչինչ չեն տեսնում:  Չէի՞ն զգում՝ ինչ կարող է սպասվել, անվտանգության զգացում բոլորովի՞ն չունեին: Եվ ես հիմա էլ եմ ասում՝ օրինակ՝ արդյոք ԱԱԾ տեսադաշտո՞ւմ էր Հայկ Հարությունյանը. նա պարտադիր պետք է լիներ, որովհետև Մարտի 1-ի գործով առաջնային վկան էր: Ինչ-որ շատ տարօրինակ լռություն է այդ գործով, և ինձ թվում է՝ Աղվան Հովսեփյանի ստվերը դեռ Քննչական կոմիտեի աշխատասենյակներում է: Այսինքն՝ մենք հիմա էլ ենք տեսնում այդ կառույցների անպատասխանատու վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ: Պարոն Վանեցյանը իր հավակնոտ կեցվածքով պետք է , օրինակ, այդ հարցին պատասխան տար»:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, Աղասի Արշակյանը նկատեց. «Մենք պետք է իմանանք՝ ով է այդ ոճրագործության շահառուն: Իսկ շահեց այն ուժը, որը չէր ուզում տեսնել հայկական պետականություն՝ խոսքը Ռուսաստանի մասին է: Իմպերիայի համար լավը ոչինչ չանող որևէ մուժիկն է: Եվ Հոկտեմբերի 27-ից հետո շահեցին նրանք, հայկական պետականությունը ծանր հարված ստացավ և դրանից հետո սկսեց գլորվել դեպի անդունդը՝ մինչև ապրիլյան պատերազմը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *