Լուրեր
Կառավարությունը սառեցնո՞ւմ է ռազմական ծախսերի աճը․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ելույթներում հայտարարում էր, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն պետք է ավելանա, իսկ այժմ նշում է, որ չի ավելանա։ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն դեպքում, երբ պետական բյուջեն 2020-ի համար նախատեսվում է ավելացնել 14 տոկոսով։

Ինչո՞ւ է առաջացել նման խնդիր։ Մենք իրո՞ք 2020-ի պետական բյուջեով չենք նախատեսել ռազմական ծախսերի աճ․ «Առաջին լրատվական»-ի հարցին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Զինվորականին եթե հարցնեք՝ բավարա՞ր է ձեզ տված գումարը, թե՞ ոչ, նա կասի, որ նույնիսկ տասնապատիկ ավելի էլ տաք, միևնույն է, քիչ է։ Այսինքն՝ միշտ զինվորականն ասում է՝ շատ, շատ, շատ։

Հարցն այստեղ այլ է։ Տվյալ հարցում կառավարությունը և նշված գերատեսչությունները միշտ էլ եկել են կոմպրոմիսի, որովհետև երկրի համաչափ զարգացումը պահանջում է նաև այլ ուղղությունների զարգացում։ Իսկ ինչ վերաբերում է մեր հակառակորդի հետ համեմատվելուն, ապա բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի հնարավորություններն ավելի մեծ են, և միշտ էլ մեր ծախսերը համաչափ չեն եղել։ Այլ հարց է, որ մենք 2020-ի պաշտպանական բյուջեն չենք կարողանում մինչև վերջ ներկայացնենք։

Տեսեք, փաստացի ռազմական կարիքների բավարարում հոդվածի տակ կա 4,2 միլիարդ դրամի ավելացում, իսկ ՀՀ ՊՆ ԶՈւ շենքային պայմաններ, կապիտալ շինարարություն հոդվածի տակ կա 26,2 միլիարդ դրամի ավելացում, բայց ինչ-ինչ հոդվածների արդյունքում, կարծես, դա բյուջեի վրա չի երևում։ Արդյունքում՝ միայն այս երկու հոդվածով 12-14 տոկոս աճ է ստացվում։ Բայց պաշտպանական բյուջեն երբեք պարզ ընկալելի չի եղել, միշտ էլ տարվա ընթացքում եղել են վերանայումներ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *