Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները միջազգային կազմակերպությունների կողմից

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսական կանխատեսվող ցուցանիշների բարելավումը լավ ազդակ է: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետ Ինգա Ղալայանը նշեց, որ ցուցանիշների բարելավումը կապված է մի շարք գործոնների հետ:

«Դիտարկում են երկրի ներքին իրավիճակը, տեսնում են, թե ինչ քաղաքականություն է վարվում: Հաշվի են առնում, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարը, հարկային բարեփոխումները, դրանից բացի, նկատվում է, որ գնաճային ճնշումներն են բացակայում, և ամենակարևորը, Հայաստանի ֆինանսական շուկայում կայունություն է գրանցվում: Ինչպես գիտենք, Համաշխարհային բանկը բարելավվել է նաև մեր մրցունակության ցուցանիշը»,-ասաց Ինգա Ղալայանը:

Ներկայացնելով միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները՝ Ինգա Ղալայանը նշեց, որ Համաշխարհային բանկը, եթե նախկինում կանխատեսում էր 4.2 տոկոս տնտեսական աճ, ապա ներկայում այն կազմում է 5.5 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 6 տոկոս, նախկին 4.6 տոկոսի փոխարեն: Այս կառույցներն անդրադարձել են նաև Հայաստանի աղքատության և գործազրկության մակարդակին: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ մինչև 2021 թվականն աղքատության մակարդակը կնվազի՝ դառնալով 7 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամն էլ կանխատեսել է, որ գործազրկության մակարդակը կնվազի՝ կազմելով 17.5 տոկոս: Բացի այս երկու խոշոր կառույցներից, Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումը բարելավել է Ասիական զարգացման բանկը, որը նախկին 4.3 տոկոսի փոխարեն սահմանել է 4.8 տոկոս: Այս համատեքստում, տնտեսագետը կարևորում է Կենտրոնական բանկի կանխատեսումը, ըստ որի, տարին կամփոփվի 6.9 տոկոսով տնտեսական աճով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով, Հայաստանն այն եզակի երկրներից է, որի տնտեսության ցուցանիշների հետ կապված բարելավում է կանխատեսվել:

«Եթե մենք դիտարկենք աշխարհի միտումները, զարգացումները, ապա կտեսնենք, որ դրանց հետ կապված այս բոլոր կառույցներն ավելի վատատեսական կանխատեսումներ ունեն: ԱՄՆ-Չինաստան հնարավոր առևտրային պատերազմները, տարբեր տարածաշրջաններում որոշակի բացասական միտումները, արդյունքում աշխարհի մակարդակով զարգացման ավելի նվազ սցենար է դրված, մոտավոր 3 տոկոս: Տեսնում ենք, որ Հայաստանն ավելի բարելավել է իր դիրքերը»,-ասաց նա: Ինչով է դա պայմանավորված: Տնտեսագետի խոսքով,  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ արտաքին շուկաներում պահանջարկի որոշակի նվազումն ավելի անցնցում կտանեն այն երկրները, որտեղ ծառայություններն են մեծ հաշվով կարևորվում: Նա ընդգծեց, որ զարգացող երկրներն ավելի մեծ հնարավորություն ունեն այդ նույն ներդրումների դիմաց ավելի մեծ տնտեսական աճ գրանցել, քան զարգացած երկրները, որովհետև այստեղ ավելի մեծ է չօգտագործված ներուժը: Տնտեսագետը չափազանց ուրախալի է համարում այն, որ 2019 թվականին Հայաստանի առաջանցիկ աճի տեմպերը կրկնակի ավելի արագ են, քան աշխարհում միջինում կանխատեսվում է:

«Մենք ունենք չօգտագործված պոտենցիալ և մեր վարչապետը շարունակաբար ասում է, որ երկնիշ տնտեսական աճը միֆերից չէ, բայց Դրա համար չափազանց կարևոր է, որ մենք ստեղծենք նախադրյալներ, իսկ դրանք առանց ենթակառուցվածքներում ներդրումների դժվար կլինի»,-ասաց Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետ Ինգա Ղալայանը նշեց, որ միջազգային կազմակերպությունների այս ցուցանիշները կարևոր ազդակ են ներդրումների համար: Վերը նշված կազմակերպություններից բացի, «Մուդիս» միջազգային կազմակերպությունը Հայաստանի նկատմամբ իր գնահատականը ևս բարձրացրեց, իսկ ներդրողները նայում են նաև այդ ցուցանիշին: Դրա հիման վրա Հայաստանը կարողացավ եվրաբոնդեր թողարկել ցածր տոկոսադրույքով՝ 4.2 տոկոս: Տնտեսագետը նկատեց, որ Եվրաբոնդերի տեղաբաշխումից հետո պարզ դարձավ, թե որքան մեծ է պահանջարկը, իսկ դա խոսում է Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրության մասին: Ի դեպ, Համաշխարհային բանկը ներդրումներր-ՀՆԱ ցուցանիշում ևս աճ է կանխատեսում, ներկա 2 տոկոսի փոխարեն սահմանելով 2.3 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում