Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի հավաքականը կգլխավորի իսպանացի՞ մասնագետ. Ով պետք է նշանակի մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո շատ են քննարկվում Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի տարբերակները: Հիշեցնենք, որ Գյուլբուդաղյանցը հեռացավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խիստ անհաջող հանդիպումներից հետո: Չնայած զրկվել ենք Եվրո-2020-ի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, այնուամենայնիվ, այս շրջափուլում Հայաստանի հավաքականը դեռևս երկու հանդիպում պետք է անցկացնի: Նոյեմբերի 15-ին մերոնք Երևանում մրցելու են Հունաստանի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելու են Իտալիային: Թե որ մասնագետի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները կանցկացնեն առաջիկա հանդիպումները՝ դժվար է ասել: Մեկ ամսվա ընթացքում իսկապես դժվար է գտնել այն մասնագետին, ում հնարավոր կլինի վստահել ազգային թիմն առաջիկա տարիներին: Այս պահին հավանական է թվում հույների և իտալացիների դեմ ազգային թիմի տեղացի ժամանակավոր մարզչի գլխավորությամբ խաղալը:

Գլխավոր մարզչի վերջնական ընտրության հարցում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի նստել մի պարզ փաստի հետ: Այս տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ: Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որ մշակել է Մելենդեսը: Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հավաքականը Ֆլորեսի գլխավորությամբ վերջին մրցավեճերում գրագետ և հասուն ֆուտբոլ ցուցադրեց, ինչը խոսում է այն մասին, որ իսպանացի մասնագետները կարծես սկսել են սայլը տեղից շարժել:

Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի ձախողմանը՝ Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ չարվեց: Եթե ընտրել էինք իսպանական մոդելը, ապա այնքան էլ տրամաբանական չէր երկրի գլխավոր թիմը տեղացի մասնագետին վստահելը: Կարծում ենք՝ շատ ավելի պատեհ կլիներ, եթե Գյուլբուդաղյանցը ընդգրկվեր ազգային թիմի մարզչական շտաբում, իսկ գլխավոր մարզիչը կամ ժամանակակից ֆուտբոլում թիմի մենեջեր կոչվածը նշանակվեր Մելենդեսի կողմից: Այս պարագայում մոդել կոչվածը շատ ավելի ամբողջական և հեռանկարային տեսք կունենար:

Ինչևէ, հիմա ՀՖՖ-ն կրկին կանգնած է գլխավոր մարզչի բավական բարդ ընտրության առաջ: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որոշակիորեն անհասկանալի կլինի, եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի, ասենք, իտալացի կամ գերմանացի մասնագետ: Իտալացի մարզիչը դժվար թե համաձայնի աշխատել մի միջավայրում, որտեղ գործի է դրված ֆուտբոլի զարգացման իսպանական ծրագիրը: Ցանկացած բարձրակարգ մասնագետ կպնդի, որ դուստր հավաքականները աշխատեն իր նախընտրած ծրագրով: Գաղտնիք չէ, որ երիտասարդական և պատանեկան հավաքականները ազգային թիմի գլխավոր ռեզերվն են: Անհասկանալի կլինի նաև, եթե ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվի տեղացի մասնագետի:

Խնդրի ամենաօպտիմալ լուծումը թերևս գլխավոր մարզչի ընտրությունը Խինես Մելենդեսին վստահելն է: Տրամաբանական է, որ նա կնախընտրի իսպանացի մասնագետ, ում ճանաչում և վստահում է: Կարծում ենք նաև վատ չի լինի եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի հենց ինքը Մելենդեսը: Պետք է աչքի տակ ունենալ նաև այս տարբերակը: Եթե ընտրել ենք մի ճանապարհ, ապա դրանից շեղվելը բոլորովին ճիշտ չի լինի: Եթե ընտրել ենք իսպանական մոդել, ապա այն պետք է լինի ամբողջական և աշխատի ինչպես մեխանիզմը: Բոլորովին այլ հարց է՝ ընտրված մոդելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Այսօր, սակայն, այս հարցն այնքան էլ կարևոր չէ, քանզի հայկական ֆուտբոլը 20 տարի շարունակ առաջ չի շարժվել հստակ ծրագրով, և թերևս առաջին անգամ է ընտրվել զարգացման մոդել: Արդյունքը կարող ենք տեսնել միայն տարիներ անց, իսկ հիմա մեր միակ խնդիրը հնարավորինս արագ առաջ շարժվելն է: Կրկին սխալվելու իրավունք մենք պարզապես չունենք:

Առջևում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն է, որտեղ մրցակցությունը շատ ավելի դժվար է լինելու, քան ընթացիկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Դեռ ժամանակ ունենք հերթական կարևոր մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու: Սա այն դեպքն է, երբ «հրամանատարի» ընտրության պատասխանատու հարցում կոմպետենտ մասնագետ պաշտոնյային վստահելն ուղղակի այլընտրանք չունի: Էքսպերիմենտների հետևանքով այսօր ունենք բավական տխուր պատկեր: Հուսանք, որ նախկինում թույլ տված սխալներն այլևս չեն կրկնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում