«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 21-ի հյուրը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ վերջին օրերի ուշագրավ զարգացումներին, նաև ՝ «Սանիտեքի» հետ պայմանագիրը խզելու հանգամանքին։ Վարդանյանը մեջբերեց քաղաքապետի խոսքն առ այն, որ դա իր անձնական որոշումն է և ասաց, որ աղբահանության խնդիրն այնուամենայնիվ չի լուծվել։
Ըստ Վարդանյանի՝ այս իշխանությունները սիրում են իրենց չարածը բարդել նախկինների վրա.«Խասյաթ են սարքել՝ շաբաթը մեկ նախկին իշխանություններին «գերեզմանից հանում են» ու արդարացնում իրենց չարածը»։