Լուրեր
Արցախյան հակամարտությունն, ըստ ՆԱՏՕ-ի քարտուղարի, չունի ռազմական լուծում․ Անդրանիկ Քոչարյան

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության հնչեցրած հարցը բավարար պատասխանի է արժանացել կառույցի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կողմից։ Վերջինս, մասնավորապես, շեշտել է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Նա շեշտեց նաև՝ ափսոսում է, որ մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով։ Սթոլթենբերգին առնվազն խորթ չէր խաղաղության գաղափարը, որը պետք է ստանա իր քաղաքական ուղեգիծն ու ձևակերպումները և որպես ձևաչափ օգտագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

  • Դիտումներ՝ *