ԱՄՆ-ում ցանկանում են մոտ ժամանակներս ՌԶՈՒ նավի վրա լազերային առաջին մարտական համակարգը տեղադրել: Այս մասին հաղորդել է Drive կայքը: Եղած տեղեկատվության համաձայն՝ համակարգը տվյալ պահին Սան-Դիեգոյում է գտնվում: Դրա մշակմամբ զբաղվել է ամերիկյան ռազմա-արդյունաբերական Northman Grumman ընկերությունը, որը այս զենքի արտադրության մրցույթը շահել էր դեռևս 2015 թվականին:
Լազերը կտեղադրվի USS Portland (LPD-27) նավի վրա: Ճառագայթի 150 կՎտ հզորությունը թույլ կտա խոցել ոչ մեծ նավակներ և անօդաչու սարքեր: