Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչենական հանրապետությունը պատրաստ է սիրիացի ահաբեկիչներին գերեզմանում տեղեր հատկացնել: Այս մասին նա ասել է «Առաջին ալիքի» եթերում:
Նա նշել է, որ Չեչնիան ամեն բան կանի ռուսական տարածքները վնասազերծելու համար: Կադիրովը պատմել է, որ հանրապետությունում արդեն հատուկ ջոկատներ են ստեղծվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարելու համար:
Նրա խոսքերով՝ եթե Սիրիայի ահաբեկիչները ցանկանան Հյուսիսային Կովկաս գալ, ապա հետ կմղվեն:
«Մենք հաճույքով նրանց կընդունենք: Դրանք թատրոնի տոմսեր կլինեն, թե գերեզմաններում տեղեր՝ դեռևս պարզ չէ»,- կատակով ասել է Կադիրովը: