ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով նախագահ Ադամ Շիֆին՝ նրան սրիկա և կոռուպցիոներ անվանելով: Այս մասին նա գրել է Twitter-ում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ զրույցն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ կատարյալ է եղել, ինչը նաև Ուկրաինայի նախագահն է հաստատել:
«Նա արդեն նույնիսկ հայտարարել է, որ ոչ մի ճնշում չի եղել»,- հիշեցրել է Թրամփը:
Նրա խոսքերով՝ ինքը չի հասկանում, թե որտեղ են այն տեղեկատվություն տարածողները, որոնք աղավաղել էին իր և Զելենսկու զրույցը: Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարցաքննել կոռումպացված Շիֆին, որպեսզի պարզվի, թե արդյոք նա է աղավաղել զրույցը:
«Ես նրա ցուցմունքներն եմ պահանջում, նա խաբեբա է»,- եզրակացրել է Թրամփը: