Բարսելոնայի կենտրոնում բողոքի «նստած» ակցիաներ են սկսվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ մի քանի հարյուր մարդ է նստած Լայետանա փողոցի բանուկ մասում: Մարդիկ քայլերթով անցել են քաղաքով մինչև Կատալոնիայի ազգային ոստիկանություն տանող փողոցը:
Նշվում է, որ ասֆալտին նստած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ազատել քաղբանտարկյալներին, ինչպես նաև երգում են Կատալոնիայի հիմնը:
Իսպանացի լրագրողների խմբին ակցիայի մասնակիցները սուլոցներով է ընդունել: