ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Մարկ Էսփերը խոսել է Աֆղանստանից 5 հազար զինծառայողի դուրսբերման ծրագրերի մասին, հաղորդում է Associated Press-ը:
Էսփերը հստակեցրել է, որ, միևնույն ժամանակ, նախատեսում են 8.6 հազար մարդ թողնել երկրում: Նա նշել է, որ այս որոշումը կնպաստի Աֆղանստանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին աջակցելուն:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ զորքերի դուրսբերումը տեղի է ունենալու ցանկացած դեպքում՝ անկախ արմատական թալիբան շարժման ներկայացուցիչների հետ ձեռք բերած խաղաղ համաձայնագրի պայմաններից: