70-ամյա Ալլա Պուգաչովան երկրպագուներին զարմացրել է տարօրինակ լուսանկարով, որում նման է Սվետլանա Լոբոդային: Խմբագրված լուսանկարը տեղադրվել է Պրիմադոննայի Instagram-ի պաշտոնական էջում: Իր միկրոբլոգում նա հայտնել է «Ալլա Պուգաչովա. այն նույն համերգը» ֆիլմի էկրաններին հայտնվելու մասին:
«Հոկտեմբերի 31-ից սկսվում է «Ալլա Պուգաչովա. այն նույն համերգը» ակցիան Ռուսաստանի կինոթատրոններում: Սկսում ենք հեռավոր արևելքից և ավարտում Մոսկվայում: Նվիրում եմ ձեզ, ովքեր ցանկացել են հայտնվել համերգին, բայց չեն կարողացել: Եթե գոնե ինչ-որ բան մնա ձեր սրտերում, ավելի մեծ պարգև չեմ ցանկանում»,- գրել է Ալլա Բորիսովնան։
Օգտատերերը քննադատել են արտիստուհու հրապարակած լուսանկարը։ Երկրպագուների կարծիքով Պուգաչովան ճիշտ դիրք չի ընտրել, ինչպես նաև ակնհայտորեն չափն անցել է ֆոտոշոփով մշակելիս։
«Անհաջող լուսանկար», «Սարսափ, ինքներդ ձեզ նման չեք», «Մենք էլ հավատացինք, որ 70 տարեկանում հենց այսպիսի տեսք ունեք»,- գրել են օգտատերերը։ Մեկնաբանություններին միացել է նաև երգիչ Ալեքսանդր Բույնովը, որը Պուգաչովային համեմատել է Սվետլանա Լոբոդայի հետ։ «Ահա, թե ումից է Լոբոդան «վերցրել» դեմքը»,- գրել է Բույնովը։ «Հավանաբար նույն վիրաբույժն է ձևել»,- նրա մեկնաբանությանն արձագանքել է օգտատերերից մեկը։