Պարաշյուտիստը վայրէջք է կատարել խաղադաշտում Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սասուոլո»-«Ինտեր» խաղի ժամանակ: Տեսանյութը Twitter-ում տեղադրել է լրագրող Թանքրեդի Պալմիերին:
Հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է: Մարզադաշտի աշխատողները անմիջապես վազել են դեպի պարաշյուտիստը և նրան դուրս բերել դաշտից: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նա սխալմամբ է հայտնվել խաղադաշտում:
Հանդիպումը, որն անցկացվել է Ռեջիո-նել-Էմիլիայում, ավարտվել է 4:3 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Ութերորդ տուրից հետո միլանյան «Ինտերը» (21 միավոր) գրավում է երկրորդ տեղը A սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Սասուոլոն» (6) 16-րդ հորիզոնականում է: