Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հեղափոխությունից 1,5 տարի անց օլիգարխիան լավից-վատից բերվել է օրենքի դաշտ, բիզնեսը մասնակի տարանջատվել է իշխանությունից՝ իշխանավորները գրեթե չեն զբաղվում բիզնեսով, բիզնեսմենները թողել իրենց պաշտոնները․․․ Հայաստանում ստեղծվել է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ:

Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ այս ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տվել ու տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն:

Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար:

Ուրեմն ի՞նչ անել․ Հայաստանի համար այսօր հրատապ է ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության:

Այստեղ յուրաքանչյուր ընկերության առումով անհրաժեշտ է կոնկրետ որոշում: Սակայն հարցը հենց այն է, թե ինչպիսին պետք է լինի փոխհատուցումը: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ որ կարող են լինել ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմեններ, որոնք սակայն կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ տան հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները:

https://www.facebook.com/babajanyana/posts/2786856188011757?__tn__=K-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում