Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի խմբագիր Ջերեմի Բոուենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ օտարերկրյա առաջնորդը, հաղորդում է The Sunday Times-ը:
Նա նշում է, որ Ռուսաստանի ղեկավարը, չնայած Իսրայելի և Իրանի միջև առկա թշնամանքին, շարունակում է լավ հարաբերություններ պահպանել այդ երկրների հետ:
«Մնալով մտերիմ Իրանի հետ, նա օրերս այցելեց այդ երկրի հակառակորդներին` Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ»,- հավելել է Բոուենը:
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Պուտինը Մերձավոր Արևելքի համար որոշակի «կախարդական մոտեցում» չունի:
Լրագրողը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը պարզապես զբաղեցրել է տարածքը, որը բացվել է այս տարածաշրջանում Սիրիայի հարցում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի անգործությունից հետո:
Ինչպես նշում է Բոուենը, այժմ ոչ մի խոշոր տերություն ի վիճակի չէ մարտահրավեր նետել Պուտինին Մերձավոր Արևելքում: