Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը կոչ է արել կասեցնել Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին նա հայտարարել է RCI ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքերով, Թուրքիան խախտել է Հյուսիսատլանտյան դաշինքում գտնվելու չափանիշները:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը քննադատել է Եվրամիությանը:
Լե Պենը կարծում է, որ ԵՄ-ն Սիրիայում Թուրքիայի ագրեսիայի հետ կապված «ոչինչ չի անում և ոչինչ չի առաջարկում»:
Անկարայի դեմ հնարավոր միջոցը, նրա կարծիքով, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին օգնության ծրագրի շրջանակներում Թուրքիային վճարումների դադարեցումն է: