Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի ռուս գենետիկներն անսպասելի հատկությամբ բույս են աճեցրել: Դրանք լուսարձակում են մթության մեջ, և դրա համար առանձնահատուկ ոչ մի «սնուցման» անհրաժեշտություն չկա: Հեղինակները լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրել bioRxiv-ում:
Գիտնականները լուսավորության համար ուլտրամանուշակագույն չեն օգտագործել: Մասնագետները Nicotiana tabacum ծխախոտի ծիլերում լուսարձակող սնկերի գեն են տեղադրել: Այդպիսով գենետիկորեն ձևափոխված ծխախոտ է ստացվել:
Բույսի լուսարձակումը մթության մեջ երևում է նույնիսկ անզեն աչքով: Այն կարելի է լուսանկարել լավ ֆոտոխցիկով հեռախոսով:
Գենետիկներն ուսումնասիրությունն անցկացրել են Planta LLC ընկերության հետ համատեղ:
Հեղինակները հավաստիացրել են, որ նման բան կարելի է անել նաև կենդանիների հետ: Միայն կարևոր է լրացնել բիոսինթետիկ ուղին թիրոզին ամինաթթվից կոֆեաթթվի սինթեզի մի քանի ֆերմենտներով: Կենդանի օրգանիզմները կարող են լուսարձակել ֆլուորեսցիայի հաշվին, այսինքն՝ կլանված լույսի հետադարձ ճառագայթման:
Ծխախոտի բույսը գենետիկ-ինժեներների սիրված օբյեկտներից է, նշել է պարբերականը:
https://www.facebook.com/sarkisyan.karen/posts/2683996744990580