Tuesday, 19 03 2024
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու

Համատեղ վերահսկողություն Հրայր Թովմասյանի շուրջ. մրցակցությունը սրվել է

Հրայր Թովմասյանի պաշտպանության հարցում նախկին իշխող համակարգի լայն մոբիլիզացիան վկայում է, որ Թովմասյանի պաշտպանությունը այդ համակարգի համար ունի ստրատեգիական նշանակություն: Դրա մասին է խոսում այն, որ պաշտպանության գործին են ձեռնամուխ եղել անձինք և խմբեր, որոնք «սովորական» ռեժիմում գտնվել ու գտնվում են նախկին իշխող համակարգի տարբեր թևերում: Մյուս կողմից, այդ մոբիլիզացիան գործնականում վկայում է նույն այդ համակարգում առկա խորքային խնդիրների մասին և, թերևս, ոչ թե համատեղ պաշտպանություն է, այլ սուր մրցակցություն՝ «համատեղ պաշտպանության» տեսքով: Կամ, եթե մի երեսին համատեղ պաշտպանությունն է, ապա դա պայմանավորված է մյուս երեսին սուր մրցակցության հանգամանքով:

ՍԴ նախագահի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը, համենայնդեպս առայժմ, ստանում է բազմաթիվ անհայտներով հավասարման բնույթ: Իրավիճակը ոչ թե ավելի պարզ է դառնում իր հնարավոր հանգուցալուծման տարրերով, այլ գոնե մինչ այժմ ավելի է բարդանում և առաջացնում մի շարք հարցեր՝ ընդհուպ իշխանության ներքին դասավորության իմաստով: Այդ հանգամանքը, բնականաբար, հարցեր է առաջացնում նաև նախկին իշխանության, կամ նախկին իշխող համակարգի տարբեր թևերի շրջանակում: Այդ համատեքստում, այդ խմբերի մոտ առաջանում են նաև հարցեր, կապված այն իրողության հետ, թե արդյոք Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակում իրադարձությունները չեն կարո՞ղ զարգանալ այսպես ասած՝ քաղաքական առևտրի կամ պայմանավորվածությունների ռեժիմով ու տրամաբանությամբ: Իսկ այն, որ չնայած նոր իշխանությանը համատեղ կոշտ քննադատության ենթարկելու քայլերին, նախկին իշխող համակարգի առանձին թևերն ու խմբերը անգամ հրապարակավ են միմյանց կասկածում, հայտնի է թե վաղուց, թե ունի նաև թարմ դրսևորումներ: Այդ պայմաններում բոլորը շտապում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, և ոչ թե որովհետև իրենց ճակատագիրը, խոշոր հաշվով, կախված է Հրայր Թովմասյանից՝ մեծ հաշվով Թովմասյանից ինքնին ոչինչ կախված չէ, այլ որովհետև Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակում, այսպես ասած, յուրայիններին վերահսկելու և նոր իշխանության հետ նրանցից որևէ մեկի որևէ հնարավոր պայմանավորվածության հնարավորինս տեղյակ կամ մոտ լինելու, հնարավորինս թույլ չտալու տարբերակը հենց դա է:

Այդպիսով, Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորվում է ոչ այնքան նախկին իշխող համակարգի համատեղ պաշտպանություն, որքան նախկին իշխող համակարգի փոխադարձ վերահսկողություն: Համակարգի առանձին թևերն այդպիսով փորձում են նախ ձեռք բերել «պաշտպանության» իրենց բաժնեմասը, այն ակնկալիքով կամ հաշվարկով, որ դրանով ձեռք կբերեն վճռորոշ ձայնի իրավունք որևէ այլ խմբի նկատմամբ, եթե հանկարծ որևէ ալ խումբ փորձի Թովմասյանի հարցում որևիցե պայմանավորվածության գնալ իշխանության հետ և կատարել որևիցե «փոխանակում»: Վերջին հաշվով, այդ մեխանիզմները եղել են նախկին իշխող համակարգի գործելաոճի և քաղաքականության մասին պատկերացումների առանցքը և, մեծ հաշվով, նաև դրանք ընդհանրապես ընդունված իրողություններ են քաղաքականության մեջ բոլոր երկրներում և քաղաքական մշակույթի բոլոր տիպերում:

Իշխանության համար ընդունելի՞ են առնվազն տվյալ դրվագում այդօրինակ մեխանիզմներ, դա էլ իր հերթին, իհարկե, առանձին հարց է, սակայն նախկին իշխանությունը բնականաբար առաջնորդվում է ամեն ինչին պատրաստ լինելու կանխավարկածով: Դրա համար պաշտպանության «գործուղվում» են ամենատարբեր գործիչներ, ամենատարբեր ոլորտներից, ամենատարբեր շրջանակներից: Այդ իրավիճակը խաղի հնարավորություն է բացում իշխանության, կամ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ Հրայր Թովմասյանի գործի շուրջ, այսպես ասած, կարգավորումներով, Նիկոլ Փաշինյանը ստանում է նախկին իշխող համակարգը մեկտեղ հավաքելու և առնվազն այդ ֆորմատում նախկին համակարգի վարքագծային որոշակի խոշոր բաղադրիչ կառավարելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում