Կիևի մարզային պետական վարչության նախագահ Միխայիլ Բնո-Հայրիյանը հրաժարական է տվել:
Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում, տեղեկացնում է «cenzor.net»-ը:
«Լավ է մեռնել մեկ անգամ՝ հպարտ, անկոտրում հոգով, քան ծնկների վրա սողալ և մեռնել երկու անգամ՝ հոգեպես և ֆիզիկապես: Բայց առաջին դեպքում դեռ հնարավորություն կա ընդհանրապես չմեռնելու»,- մեջբերում է արել նա «Գեթսեմանի այգի» գեղարվեստական ստեղծագործությունից և հրապարակել հրաժարականի դիմումի լուսանկարը:
Մարզպետն այլ մանրամասներ չի նշել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Բնո-Հայրիյանին Կիևի մարզային պետական վարչության նախագահ է նշանակել հուլիսի 10-ին: