«Օսկարի» մրցանակակիր Ջենիֆեր Լոուրենսի և արտ-դիլեր Քուք Մարոնիի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող հին ֆրանսիական ամրոցի ոճով Belcourt Castle առանձնատանը: Համարվում է, որ 1890-ականների սկզբին կառուցված այս տանն ուրվականներ կան:
Տոնակատարությանը ներկա են եղել մոտ 150 հյուրեր, այդ թվում՝ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները, դերասանուհի Սիենա Միլլերը, Էմմա Սթոունը, Քեմերոն Դիասը, երգչուհի Ադելը և շատ այլ հայտնիներ:
Ցանցում են հայտնվել պապարացիների կողմից արված առաջին հարսանեկան լուսանկարները: Հարսնացուն կրել է Dior ապրանքանիշի զգեստ, իսկ փեսան՝ դասական սմոքինգ: