Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի քանի նավ կուտիլիզացվի: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով ՊՆ մամլո ծառայությանը:
Վերամշակման ենթակա նավերի շարքում է Դ-434 բորտային համարով դեսանտային նավը:
Այդ նավերի սպառազինության համակարգերն ու նավիգացիոն սարքերն արդեն ապամոնտաժվել են:
1992-ից Ադրբեջանի ռազմածովային ուժերի սպառազինության կազմի մեջ մտնող 770Т նախագծի Դ-434 դեսանտային նավը կառուցվել է 1965թ. Լեհաստանի Գդանսկ քաղաքի նավաշինարանում:











































