Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին ֆրանսիական Figaro-ին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանն ու Ռուսաստանը պետք է սկսեն բանակցություններն առանց որևէ նախապայմանի:
Ըստ Սաակաշվիլիի` որոշ հարցերում Մոսկվան չի կարող անտեսել Թբիլիսիի տեսակետն ու դիրքորոշումը, օրինակ` Ռուսաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն, որին անդամակցելով` Վրաստանը կարող է խոչընդոտել այդ գործընթացը: Նախագահն անդրադարձել է նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի խնդրին՝ ընդգծելով, թե իրավիճակն այս իմաստով արդեն անտանելի է: «Այդ իմաստով էլ հարկավոր է շտապ սկսել բանակցելը»,- հավելել է Մ.Սաակաշվիլին` չհրաժարվելով «օկուպացված» տերմինից: