Իսպանացի սննդաբանները թվարկել են այն մթերքները, որոնք, նրանց կարծիքով, պետք է բացառվեն սննդակարգից, գրում է La Vanguardia-ն:
Նրանք պնդում են, որ կան մթերքներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնաս հասցնել օրգանիզմին միջին և երկարաժամկետ հեռանկարում:
«Սննդաբանները ամեն օր բախվում են պնդումների, որ օրը մի քանի բաժակ գինի կամ գարեջուր խմելն օգտակար է առողջության համար, բայց դա պարզապես սուտ չէ՝ դա իրական բարբարոսություն է»,- հայտարարել է Կաստելյոնի «Գասմա» դպրոցի պրոֆեսոր, սննդաբան Փիլար Էսքերը:
Նրա խոսքերով, զտված ալյուրը և դրանից պատրաստված արտադրանքը նույնպես վնասակար են առողջության համար՝ առաջացնելով գլյուկոզայի մակարդակի հանկարծակի բարձրացումներ և անկումներ, ինչը քայքայում է ենթաստամոքսային գեղձը և կարող է հանգեցնել շաքարախտի:
Ըստ սննդաբան Մարիա Մերինոյի, զտված ալյուրը ամբողջական ցորենի ալյուրով փոխարինելը մեզ ավելի առողջ կդարձնի:
Փորձագետները նաև խորհուրդ են տալիս հրաժարվել երշիկեղենից, ցածր յուղայնությամբ կաթնամթերքից, ինչպես նաև այն արտադրանքներից, որոնց բաղադրության մեջ նշված է «առանց շաքարի» արտահայտությունը: