Վրաստանի հարավում կայծակի հարվածից զոհվել է մի հովիվ և սպանվել են տասնյակ ոչխարներ, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, հովվի դին գտել են սահմանապահները՝ Հայաստանին սահմանակից Սամեբա գյուղի մոտակա լեռներում։
Հովվի կողքին, ինչպես նշվում է, եղել են տասնյակ սատկած ոչխարներ:
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Մահվան նախնական վարկածը կայծակնահարությունն է: