Կիևի Պեչերսկի շրջանում սպանվել է 22-ամյա Ջավիդ Հաջիևը՝ ադրբեջանցի ֆլեյտիստ, օպերետների և ռոմանսների հեղինակ Թելման Հաջիևի թոռը, հայտնում է Strana.UA-ն:
Հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի 6-ին Չիգորինի փողոցում գտնվող տանը: Բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի երիտասարդ քաղաքացու այլանդակված դին:
Ավելի ուշ պարզվեց, որ սպանված Ջավիդ Հաջիևը Բաքվում հայտնի երաժիշտների ընտանիքից է: Նրա պապը կոմպոզիտոր Թելման Հաջիևն է, իսկ մայրը՝ Մինա Հաջիևան, Բաքվի կոնսերվատորիայում ուսուցիչ է:
Հրապարակման մեջ նշվում է, որ Հաջիևին, ամենայն հավանականությամբ, կացնահարել են: Թե ինչպես նա հայտնվել Կիևում, ծնողների համար անհայտ է: