Tuesday, 19 03 2024
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ

27×20․ «Հոկտեմբերի 27»․ Հոկտեմբերի 27-ի ոճիրի կարևոր մոտիվը․ Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը մտադիր փոխանակել Մեղրին

1998-ին ԼՂ հարցը հաղթական լուծելու պատրվակով իշխանությունն, ըստ էության, զավթած Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում շատ հեռու էր գնացել` Հայաստանը կանգնեցնելով տարածքային ամբողջականության կորստի իրական վտանգի առջև: Այն օրերի Անվտանգության խորհրդի մի քանի մասնակիցներ քանիցս պատմել են, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ոգևորված առաջարկել համաձայնել այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակին, որի համաձայն` փոխանակվում էին Մեղրին և Ղարաբաղը ու նաև Հայաստանը միջանցք էր ստանում դեպի Մասիս լեռ` վերջինիս նկատմամբ մասնակի վերահսկողությամբ:

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կտրականապես ընդդիմսցել են այս տարբերակին, ինչը շատերի կարծիքով Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտիվն է եղել: Այս ամենին տարիներ առաջ սենսացիոն մի տեղեկատվություն է հավելել «Ղարաբաղի» կոմիտե նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում պնդելով, թե օտարերկրյա մի պաշտոնյա Հայաստանի պաշտոնյաներից մեկին երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին:

Մանուչարյանն, այսպես կոչված, դավադրությունների տեսության սիրահար է և այնքան էլ ակնհայտ չէ` նրա հայտարարությունն այդ ժանրի՞ց է, թե՞ իրապես այս գործիչն ունի անհերքելի ապացույցներ:

Այնուամենայնիվ, իրազեկ բազմաթիվ գործիչներ վկայում են, որ հենց Քոչարյանն է եղել Մեղրիի փոխանակման տարբերակի հիմնական լոբբիստը: Դա նրան անհրաժեշտ էր` իր խախուտ իշխանությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու համար: Ոմանք պնդում են, որ այդ տարբերակի արմատներն Արևմուտքում են, խոսքը` մասնավորապես, այսպես կոչված, Փոլ Գոբլի ծրագրի մասին է, ըստ այդմ` մարդիկ նշում են, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին պետք է փնտրել Արևմուտքում:

Սա պարզունակ, նույնիսկ կարելի է պնդել` ռուսական շրջանակների կողմից միտումնավոր հրապարակ նետված թեզ է, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ, թե որտեղից է փչել Մեղրիի տարբերակի քամին: Չկա ոչ մի հիմք պնդելու, որ այն եղել է միանշանակ ամերիկյան նախաձեռնություն, մանավանդ, որ դրա ամենաակտիվ ջատագովը եղել է Քոչարյանը, ով մեր աղբյուրների տեղեկացմամբ` առնվազն 98-ի կեսերից եղել է Մոսկվայի տոտալ վերահսկողության տակ:

Մյուս կողմից` այնքան էլ ակնհայտ չէ` Մեղրիի տարբերակը եղել է Հոկտեմբերի 27-ի հիմնական մոտի՞վը, թե՞, այսպես կոչված, քողածածկույթ, որի շղարշի տակ իրականացվել է 1999-ի ոճրագործությունը: Համենայն դեպս, փաստ է, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի կրակոցները եղել են Հայաստանում ռուսական գաղութացման հաստատման ազդանշանը: Մյուս կողմից` Հոկտեմբերի 27-ի ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացի վրա շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է, քան` առանձին վերցրած, Մեղրիի հարցը և խնդիրը պետք չէ արհեստականորեն սահմանափակել կարգավորման միայն այդ դրվագով:

Վազգեն Սարգսյանի սպանությամբ, ըստ էության, փակվեց Ղարաբաղյան հարցն արժանապատիվ խաղաղության օրակարգով, փոխզիջումների հիման վրա լուծելու հնարավորությունը, որովհետև հաղթանակի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանության էլիտայում միակն էր, ում պարագայում փոխզիջումները կարող էին լեգիտիմացված լինել հանրային ընկալման տեսանկյունից:

Մյուս կողմից` Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմը ուժեղ, վստահության ռեսուրս ունեցող իշխանության բանաձևն էր Հայաստանում, ինչը բանակցային գործընթացում անխուսափելիորեն ուժեղացնելու էր Երևանի դիրքերը:

Ընթերցողն ինքնուրույն կարող է դատողություններ անել, թե բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի ուժեղացումը և կայուն խաղաղության հաստատման հեռանկարը որ երկրին ձեռնտու չէր, մանավանդ, որ հետագա տարիներն ակնհայտ դարձրեցին, թե որ օտար մայրաքաղաքն է սպառազինում և միլիտարիզացնում տարածաշրջանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում