ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Trump National Doral Miami հանվստավայրում G7 գագաթնաժողով անցկացնելու իր գաղափարը: Այս մասին նա նա հայտարարել է Twitter-ում՝ հոկտեմբերի 20-ին:
«Լրատվամիջոցների և դեմոկրատների իռացիոնալ թշնամանքի պատճառով մենք Trump National Doral Miami-ն այլևս չենք դիտարկում որպես գագաթնաժողովի անցկացման վայր: Մենք կսկսենք անհապաղ փնտրել այլ տարբերակներ, ներառյալ գուցե Քեմփ Դեյվիդը: Շնորհակալություն:», – գրել է Ամերիկայի առաջնորդը:
Ըստ Թրամփի, ինքը ենթադրում էր, թե «երկրի համար շատ լավ բան է անում՝ գագաթնաժողովի անցկացման համար հանգստավայրն առաջարկելով»:
«Սա հազարավոր ակրերի մեծ, հսկա հյուրանոց է, որը գտնվում է միջազգային օդանավակայանի հարևանությամբ: Յուրաքանչյուր պատվիրակություն կունենար իր շենքը: Դա ավելի լավ կլիներ, քան այլ տարբերակները: Դրա դիմաց ես ոչինչ չէի պահանջի, եթե դա իրավաբանորեն թույլատրելի է։ ԱՄՆ-ին դա ոչինչ չէր արժենա: Բայց, ինչպես միշտ, թշնամական լրատվամիջոցները և նրանց դեմոկրատ գործընկերները խենթացել են»,- շեշտեց Ամերիկայի նախագահը:
…..its own 50 to 70 unit building. Would set up better than other alternatives. I announced that I would be willing to do it at NO PROFIT or, if legally permissible, at ZERO COST to the USA. But, as usual, the Hostile Media & their Democrat Partners went CRAZY!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 20, 2019