ՆԱՏՕ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր հետևանքների առթիվ: Կիրակի, հոկտեմբերի 20-ին, հաղորդել է Welt am Sonntag թերթը ՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրներին:
Կառույցում ընդգրկված են հետախուզության և անվտանգության, ռազմական գործողությունների փորձագետներ ու քաղաքական խորհրդատուներ:
Հոկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում Թուրքիան խոստացավ իր դաշնակից գործընկերներին տեղեկացնել իր հարձակումների, պատերազմի գոտում վնասների չափի և փախստականների հոսքերի մասին: Բացի այդ, Անկարան հայտարարեց, որ իր գործողությունը Սիրիայի հյուսիսում կտևի մինչև նոյեմբերի առաջին կեսը: Այդ տեղեկատվությունը, սակայն, տրամադրվել է հնգամյա հրադադարի մասին Թուրքիայի որոշումից առաջ, հայտնում է թերթը: