Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանի թիմի կոպիտ սխալը․ ինչպե՞ս է ուզուրպատոր Թովմասյանը դառնում «քաղհալածյալ»

Երեկ շարունակվեց ԱԱԾ-ի ու Հրայր Թովմասյանի թիմի «փոխհրաձգությունը»՝ փոխադարձ մեղադրանքներով, երկու «ճշմարտություններով», որոնք ավելի են խորացնում այն ճգնաժամը, որը ստեղծվել է ՍԴ-ի շուրջ։

Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ ուշագրավ էր մի դրվագ՝ հանուն որի էլ թերևս հեղինակվել էր փաստաթուղթը։

«․․․Նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցել է Մակինյանն՝ անդրադառնալով ԱԱԾ երեկ հնչեցրած զույգ հայտարարություններին։

«Քաղաքական հետապնդում» տերմինն այս պարագայում ոչ միայն համարժեք չէ, այլ ավելին՝ ուղղված է հանրային կարծիքը մանիպուլացնելուն։ Թովմասյանի հեռացումը չի պահանջվում ամենևին էլ այն պատճառով, որ նա ունի այսօրվա իշխանություններից տարբերվող դիրքորոշումներ։ Խնդիրն ամենևին էլ դա չէ, այլ այն, որ Թովմասյանն անցյալ տարի ուզուրպացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ իր այսօրվա պաշտոնավարմամբ հակադրվելով 2015-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրված կարգավորումներին։ Այլ խոսքով՝ Հրայր Թովմասյանի այսօրվա պաշտոնավարումը հակասահմանադրական է ու քաղաքական ուժերի և հասարակության խնդիրը պետք է լինի անցած տարի կատարված հանցագործության հետևանքների վերացումը։

Սա աքսիոմ է, որին դժվարությամբ կարող են հակադրվել անգամ Հրայր Թովմասյանի կողմնակիցները, մյուս կողմից՝ այս օրերի դրամատիկ զարգացումները նաև բացահայտում են գործող իշխանության քաղաքական թուլությունը, հստակ օրակարգի բացակայությունը, ինչի հետևանքով նույն Թովմասյանի հարցով իշխանությունն ունի բացթողումներ, ինչն արդյունավետորեն շահարկվում է նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից, որոնք կարողանում են փաստերի հատվածական մատուցմամբ քաղաքական հետապնդման իմիտացիա ստեղծել։

Օրինակ՝ ինչո՞ւ հեղափոխության առաջին փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր զբաղեցրել վարչապետի պաշտոնը, փաթեթով չլուծեց նախկին համակարգի հարցը, ինչի հետևանքով այսօր դատական իշխանությունը փաստացի հակադրվում է քաղաքական իշխանությանը։ Կամ՝ ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, երբ մեկ ու կես տարի այդպես էլ չի իրականացվել դատական ռեֆորմ, ձախողվել են վեթինգի ու անցումային արդարադատության գաղափարները։ Այս աններելի, անպատասխանատու հապաղման հետևանքով նախ վտանգված են մի շարք աղմկահարույց գործերի դատավարություններ, հետո՝ հին համակարգը ձգտում է ռեստավրացիայի՝ խրամատավորվելով դատական իշխանության ստվերում։

Հիմա էլ խորհրդարանական մեծամասնությունը լոկալացնում է ՍԴ ճգնաժամի հաղթահարման բանաձևը՝ կենտրոնանալով միայն Հրայր Թովմասյանի անձի վրա, ինչի հետևանքով ուզուրպատորը վերածվում է «քաղհալածյալի»։

ՍԴ ճգնաժամը պահանջում է համալիր ու համապարփակ լուծում՝ վիրահատական միջամտությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում