Tuesday, 16 04 2024
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Ալիևը Հայաստանում ավելի շատ փաստաբան ունի, քան իր երկրում․ ինչո՞ւ ենք ուզում անընդհատ զիջել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով մեր տարածաշրջանում են։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առաջինը ժամանել են Երևան՝ հյուրընկալվելով, նախ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, այնուհետև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երևանից նրանք մեկնել են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող եռանախագահների առաջիկա այցի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Միջնորդներն իրենց հայտարարությամբ մատնանշել էին ամռան շրջանում բռնությունը հակամարտության գոտում նվազագույնի հասցնելու ուղղությամբ կողմերի դրական արդյունքները ու հիշեցնելով ս․ թ․ մարտի 9-ին հրապարակված իրենց հայտարարությունը՝ հորդորել էին կողմերին «նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը»:

Համանախագահները նախորդ անգամ տարածաշրջան էին եկել ս․ թ․ մայիսի վերջին։ Այն ժամանակ, երկարատև դադարից հետո, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում կրկին սկսել էր սրվել։ Իսկ նրանց հեռանալուց հետո էլ ավելի սրվեց, եղան զոհեր երկու կողմերից։ Այսօր, փառք Աստծո, իրադրությունը Արցախի և Ադրբեջանի սահմանին ռազմական առումով համեմատաբար խաղաղ է։ Փոխարենը վերջին ամիսներին նկատելիորեն սրվել է քաղաքական հռետորաբանությունը։ Սա էլ ավելի ակնհայտ դարձավ «Վալդայի»՝ Սոչիում գումարված ամենամյա համաժողովին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»-ով պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ին։

Բացի դրանից՝ Սիրիայում թուրքական զինուժի և թրքամետ խմբավորումների ձեռնարկած նոր ռազմական գործողության պատճառով կրկին կտրուկ սրվել է ընդհանուր լարվածությունը ողջ տարածաշրջանում։

Այս իրադարձությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նոր՝ բավական հետաքրքիր երանգներ է ստանում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, համանախագահները, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով են եկել և ի՞նչ հարցեր են պատրաստվում քննարկել կողմերի հետ։ Այս այցելությունը որքանո՞վ կարող է կապված լինել տարածաշրջանային ներկայիս զարգացումների հետ։

– Նախ, շատ է քննարկվում այն թեման, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, դրանով բանակցային գործընթացը մտավ փակուղի, որովհետև հայկական կողմի դիրքորոշումն ավելի կոշտացվեց։ Դրան արձագանքեց նաև Լավրովը։ Եվ հարցն այն է, որ Հայաստանին, այսպես ասած, հասկացնում են, թե «եթե ասում ես, որ Արցախը Հայաստան է, ապա ինչո՞ւ ենք բանակցում»։ Այդ կարծիքը հայտնում են ոչ միայն բանակցության կողմերը, միջնորդները, այլև Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի հարցը միշտ էլ առաջնային թեմա է եղել։

Բայց այդ նույն քննադատողներին, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը «ապակառուցողական է» կամ բանակցությունները մտցնում է փակուղի, փորձենք հիշեցնել հետևյալը՝ եթե իրենք կառուցողական էին, Ադրբեջանն էլ միշտ հայտարարել է, թե «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Հայաստանն էլ մշտապես ասել է, որ մենք Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի արտահայտման երաշխավորն ենք,- իսկ այդ ինքնորոշումն իր մեջ ներառում է նաև անկախությունը․ տարբերակներից մեկը Արցախի անկախ կարգավիճակն է, մյուսը՝ վերամիավորումը Հայաստանի հետ, և կա երրորդ տարբերակը, որը մենք, իհարկե, բացառում ենք, բայց տեսականորեն կարող ենք ասել, որ այն հնարավոր է,- այդ դեպքում ինչո՞ւ էինք բանակցում։ Մենք ունեի՞նք այդ մանդատը, որ բանակցենք նաև այն տարբերակի շուրջ, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե նախկին իշխանություններն այդքան կառուցողական էին՝ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանն իրեն թույլ տվեց Ապրիլյան պատերազմ։ Եվ հատկապես երբ այսօր քննարկվում է Ապրիլյան պատերազմի չպարզված հանգամանքների ուսումնասիրման և բացահայտման հարցը՝ մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից, ես կարծում եմ, որ այդ հետաքննությունը պիտի վերաբերի ոչ միայն իրավապահներին, ռազմական գործիչներին, այլև քաղաքական գործիչներին։ Ինչո՞ւ․ որովհետև եթե իրենք կառուցողական էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդ քայլին։ Նշանակում է՝ ժամանակն աշխատեց ի վնաս մեզ, և Ադրբեջանն իր դիրքերն աշխարհում այնպես դասավորեց, որ Ապրիլյան պատերազմի պատճառով իր համար որևէ խնդիր չլինի։ Եվ պետք չէ ասել, թե Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում ինչ-որ բան որոշվեց։ Նորից հստակեցնենք, որովհետև այդ հարցը մշտապես տարընթերցումների տեղիք է տալիս։ Եթե այսօր բանակցային սեղանին դրված են փաստաթղթեր, որոնց առնչությամբ որևէ ստորագրություն առայժմ չկա, ապա այնտեղ ասվում է մի բան, որ մենք փաթեթային համաձայնության պիտի գանք հիմնախնդրի կարգավորման շուրջ և փուլ առ փուլ իրականացնենք։ Եթե նույնիսկ մեկ կետ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ։ Տակտիկական հաջողությունները, միևնույն է, ընդհանուր ռազմավարական վիճակի վրա չեն ազդում։

– Բացի դրանից՝ Ալիևը հայտարարում է, թե «ամբողջ աշխարհը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։ Նախ, ո՞ւր են այդ հայտարարությունները, երկրորդը, եթե ճանաչել են՝ այդ դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես Մինսկի խմբի համանախագահները միջնորդում բանակցություններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ։ Եթե ճանաչել են, որոշել են, իբր թե, ապա այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում քննարկել։ Այսպիսի հարց բարձրացնելու իրավունք ունե՞նք։

– Իհարկե։ Դրա համար ասացի՝ եթե Ադրբեջանը միշտ գտնվել է իր կոշտ դիրքորոշման մեջ, և մենք բանակցել ենք, արդյունքում մենք ոչնչի չենք հասել, արդյունքում մենք ստացել ենք 2016 թ․ Ապրիլյան պատերազմ։ Մոռացել ենք, որ կռվում էինք «80-ականների զենքերով»։ Բայց ինչքան էլ մենք փորձում էինք կառուցողական լինել, միևնույն է, Ադրբեջանը զինվել է ու մտածել, որ կարող է իրեն թույլ տալ հարձակվել՝ վստահ լինելով, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Այսինքն՝ ինքը բավարար չափով զինվում է, մենք մնում ենք կառուցողական տիրույթում։ Հիմա էլ մտածում ենք, թե եթե Հայաստանի վարչապետը կոշտ դիրք բռնի՝ դա կտանի պատերազմի։ Բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանին մեր կառուցողական լինելը չէր, որ օգնեց հարձակվել։ Եթե նա տեսնում էր ուժ հարձակվելու՝ նրան անգամ պատրվակ պետք չէր։ Եթե Ադրբեջանն այսօր հնարավորություն ունենա հարձակվելու և որոշի, որ իրավիճակը բարենպաստ է դրա համար, ապա կհարձակվի։ Իսկ եթե հնարավորություն չունենա՝ կմտածի, որ ժամանակն իր օգտին չէ ու չի հարձակվի։ Ինչո՞ւ ենք այդ դեպքում ուզում ցույց տալ, թե իբր հայկական կողմը դրդեց նրան հարձակման։ Այդ դեպքում 2016-ին ո՞վ դրդեց նրան հարձակման։
– Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էլ Փաշինյանին ի պատասխան հայտարարեց, թե «մենք մեր խոսքը ռազմի դաշտում կասենք»։

– Այո, բայց նրանք ե՞րբ չեն դա ասել։ Նույն Ալիևն ասում է, թե կարող են հասնել Երևան, Զանգեզուրը վերցնել։ Ու դա միջազգային հանդիպումների, իսլամական պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ էր ասում։ Ուստի, երբ մենք ասում ենք, որ մենք կառուցողական ենք, այդ կառուցողականն ունի որոշակի սահման։ Մեր դիրքերն աշխարհում պիտի շահեկան լինեին, աշխարհը Ադրբեջանին ճանաչեր ագրեսոր, Ադրբեջանի մտքով էլ անգամ չանցներ հարձակվել։ Բայց Ադրբեջանը 2016-ին հարձակվել է, այսօր էլ հոխորտում է, ասում է՝ «ես հարցը կլուծեմ ռազմի դաշտում»։ Այսինքն՝ նա որևէ անհանգստություն չունի միջազգային սանկցիաների նկատմամբ և եթե իսկապես հասկանա, որ բավարար ուժ ունի ու հարձակվելու դեպքում հաջողություն կունենա, նա կգնա այդ քայլին։ Բայց նա արդեն համոզվել է, որ կարճատև պատերազմն օգուտ չի տալու, իսկ լայնածավալ պատերազմի նա ուղղակի պատրաստ չէ։ Այս իմաստով մեր ավելորդ զիջողականությունը ոչինչ չտվեց մեզ։

– Կարծում եք՝ համանախագահները հենց այս հարցերի համա՞ր են եկել՝ քննարկելու, հասկանալու կողմերի մոտեցումները։ Փորձելու են հասկանալ, թե արդյոք պատրա՞ստ են հայկական ու ադրբեջանական կողմերը շարունակելու բանակցությունները բովանդակային հարցերի շուրջ։

– Համանախագահները մշտապես հայտարարում են, որ «մենք լուծում ո՛չ առաջարկում ենք, ո՛չ էլ առավել ևս պարտադրում»։ Նրանք ասում են, որ երկու կողմերը պիտի իրար լսեն, ինչ-որ համաձայնության գան, և արդյունքում իրենք, որպես միջնորդ, ժամանակացույցը հաստատեն և համաձայնագիրը կյանքի կոչելու երաշխավոր լինեն։ Այսինքն՝ նրանք դա թողել են մեզ վրա։ Բայց մենք գիտենք մի բան՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրեն, միևնույն է, եթե մեր ժողովուրդը համաձայն չլինի դրան՝ համաձայնագիրը կյանքի չի կոչվի։ Քանի ղեկավար ասես՝ կփոխվի, բայց Արցախի հարցում պարտվողական տարբերակի մեր ժողովուրդը պատրաստ չէ։ Եվ մենք գիտենք, որ նույն հաջողությամբ պատրաստ չէ նաև Ադրբեջանը։

Իսկ համանախագահների այցի ընթացքում ինչի մասին էլ խոսքը լինի, ամեն դեպքում, եթե իրավիճակ է փոխվել, Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, ի վերջո նրանք պիտի փորձեն հասկանալ, թե նոր իշխանությունները հստակ ի՞նչ ծրագրի կողմնակից են, որ հասկանան՝ սեղանին դրված փաստաթղթերը դեռ ուժի մե՞ջ են, թե՞ նոր բանից ենք խոսում: Նրանք պիտի հստակ իմանան կողմերի դիրքորոշումները։ Ադրբեջանի դիրքորոշումն իրենց պարզ է․ ադրբեջանական կողմն ուզում է առավելագույնը։ Եվ այս պայմաններում, եթե հիմնահարցի լուծման նախադրյալներ չկան, ժողովուրդներն էլ պատրաստ չեն կարգավորմանը, հայկական կողմը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Ու քանի դեռ պայմանավորվածության չենք հասել ու հիմնախնդրի կարգավորման հնարավորություն չկա, անվտանգության գոտին վերացնելու (ազատագրված տարածքները նաև անվտանգության գոտի են) հարցը քննարկելը պարզապես լուրջ չէ։ Այսպիսով, ադրբեջանական կողմի կոշտությանը հայկական կողմը պատասխանում է համարժեք կոշտությամբ։

Գուցե համանախագահները գան, հորդորեն, ասեն՝ եթե կոշտացնում եք՝ դա չի նպաստում կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը։ Բայց կարելի է կարծել, թե եթե հայկական կողմի դիրքորոշումը մեղմ էր՝ բանակցությունները հաջողությամբ էին ընթանում։

Բացի դրանից՝ մենք տարածաշրջանային շատ անկայուն ու լարված իրավիճակի մեջ ենք։ Մենք տեսնում ենք ռազմական գործողությունները Սիրիայում, Թուրքիայի լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Իրանի լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, նրա ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, Ադրբեջանն էլ իր հերթին ցանկանում է առավելագույն օգուտ ստանալ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումից։ Մենք այս խառը իրավիճակի մեջ։ Ո՞վ պիտի Ադրբեջանին թույլ տա պատերազմ սկսել, կամ ո՞վ պիտի կանխի պատերազմը։ Եթե Ադրբեջանը կարծեց, որ այս խառը իրավիճակն իր օգտին է՝ հարձակվելու է։ Հայկական կողմն էլ բավական հստակ հասկացնել է տալիս, որ ուժային լուծումն անարդյունավետ է, չի՛ լինելու, մենք պատրաստ ենք դրան։ Սա է խնդիրը։

Երբ Փաշինյանն ասաց, թե «Ալիևը կիրթ մարդ է», մեզ մոտ մի վայնասուն բարձրացավ։ Հիմա ասում է՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, բայց կրկին նրան քննադատում են։ Փաշինյանն ասում է՝ եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կոմպրոմիս չճանաչող է, ապա ես էլ կոշտ ձևով եմ արձագանքում, և եթե նրանք որևէ գործողության դիմեն՝ մենք պատասխան քայլի ենք դիմում և 140 հա հող հետ ենք բերում։ Բայց անցան օրեր, մենք տեսանք, որ Ադրբեջանը դրանից չօգտվեց, մեզ ագրեսոր չկարողացավ համարել և ոչ միայն չկարողացավ կորցրածը հետ բերել, այլև մեզ որևէ միջազգային կառույց չդատապարտեց այդ 140 հա-ի համար։ Եվ ադրբեջանական կողմն այդ առիթը չօգտագործեց՝ պատերազմ սկսելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ուզում անընդհատ զիջել։ Ասեմ, որ այնպես չէ, որ սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը չի փորձել ավելի մեղմ ձևակերպումներով, մեղմ տոնայնությամբ խոսել, բարձրացնել Արցախի դերը և ասել, որ առանց Արցախի մենք չենք բանակցի և այլն։ Դա էլ է փորձել։ Հիմա, անկախ այն հանգամանքից, թե այդ փորձն ուսումնասիրելուց հետո ինչ-որ դիրքորոշումներ, մոտեցումներ են փոխվել, կամ տեսել են, որ դա արդյունք չտվեց, անցել են ուրիշ տարբերակի, փաստն այն է, որ մեղմ հռետորաբանության ժամանակ էլ ներսում քննադատում էին, դրսում ոչինչ չփոխվեց, կոշտ հռետորաբանության ժամանակ էլ ներսում քննադատում են, դրսում ոչինչի չի փոխվում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք զիջում։

Նախկին իշխանության ներկայացուցիչները այսօր կարող են քննադատել, սևացնել Նիկոլ Փաշինյանին ցանկացած հարցի համար, շահարկել ցանկացած հարց, նույնիսկ եթե խոսքը երկրի արտաքին մարտահրավերների մասին է։ Նրանցից ավելի դեստրուկտիվ ընդդիմություն հնարավոր չէ ուղղակի պատկերացնել։ Միակ դեպքն այն էր, որ ողջունեցին Փաշինյանի պատասխանը Ալիևին՝ կապված Գարեգին Նժդեհի հետ։ Սա միակ էպիզոդն էր, որովհետև իրենք սեփականաշնորհել են Գարեգին Նժդեհին։ Այսինքն՝ Փաշինյանը պաշտպանել է իրենց «սեփականությունը», իրենք ողջունել են։ Ուրեմն, ըստ իրենց, աշխարհում Նիկոլ Փաշինյանը այլ դրական բան չի արել։ Այս պարագայում ինչպե՞ս կարելի է նրանց օբյեկտիվ համարել և ասել, որ նրանց քննադատությունը կառուցողական է, դրանով եզրակացնել՝ Փաշինյանը ճի՞շտ է վարվում, թե՞ սխալ։ Այսինքն՝ նրանք արդեն կորցրել են ռացիոնալ ընդդիմության դեմքը։ Այն ընդդիմության, որ պիտի ամեն ինչ աներ, որ Հայաստանի իշխանությունները արտաքին հարցերում չսխալվեն ու պաշտպանեն երկրի շահերը, թիկունքին կկանգնեն կամ կասեն՝ Հայաստանի իշխանություններ, եթե հանկարծ ձեզ պարտադրեն ինչ-որ թուղթ ստորագրել, հանգիստ կանգնեք-ասեք՝ ժողովուրդը դա չի ընդունելու, ես չեմ ստորագրելու, և դա իրականություն չի դառնալու։ Սա պիտի լինի ընդդիմության դերը, որ արտաքին քաղաքական հարցերում օրվա իշխանությունն ամուր զգա իրեն։ Իսկ ի՞նչ ենք այսօր տեսնում։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ալիևը Հայաստանում ավելի շատ փաստաբան ունի, քան իր երկրում։ Սա անպատվաբեր բան է։ Օգնենք կառուցողական քննադատությամբ, ասենք՝ լավ կլինի՝ էս բանը էսպես լինի, լավ կլինի՝ էն բանը էնպես լինի։ Ու համանախագահները կգան կամ, ենթադրենք, Ռուսաստանի արտգործնախարարը մի բան կասի, մենք ոգևորված չհայտարարենք՝ տեսա՞ք, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի արտգործնախարարն այսպիսի կարծիք հայտնեց։ Հետո ի՞նչ։ Ինչի՞ հանգեցրեց նրա հայտնած կարծիքը, ինչի՞ հասանք, ի՞նչ ձեռքբերում ունենք։ Սա է խնդիրը․ չպետք է զգուշանալ, որ համանախագահները կգան տարածաշրջան և մեզ ինչ-որ լուծումներ կպարտադրեն։ Որովհետև մենք գիտենք, որ նրանք այդ մանդատը չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում