Luminar ընկերությունը, որին է պատկանում Մեծ Բրիտանիայի գիշերային ակումբների խոշորագույն ցանցը, լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնել: Luminar-ին են պատկանում Oceana և Liquid ակումբները: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Նախօրեին Luminar-ը հրապարակել է մամլո հաղորդագրություն, որը զգուշացնում է ներդրողներին ընթացքիկ ֆինանսական տարում սպասվող շահույթի նվազման մասին: Luminar-ը, որը տնտեսական ճգնաժամի ընթացքում ունեցելէ զգալի կորուստներ, սպասում է բրիտանական բանկերի օգնությանը: Luminar-ի պարտքն այս պահին կազմում է մոտ 80 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ ակումբային բիզնեսում ճագնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ 2008 թվից սկսված տնտեսական ճգնաժամի ընթացքում այդ ակումբների պոտենցիալ հաճախորդները՝ 18-24 տարեկան երիտասարդները, զրկվեցին իրենց ծախսելու փողերից, որոնք տալիս էին ծնողները: Oceana-ում և Liquid-ում ամառվա ամիսների վաճառքները կրճատվել են 11.7%-ով, ինչն աննախադեպ է, քանի որ ամառային ամիսները համարվում են ամենաեկամտաբերը: