Հնդկաստանում 55-ամյա մի ագարակատեր գիտակցության եկավ սեփական թաղման ժամանակ, հայտնում է AsiaOne-ն:
Հրապարակման համաձայն, տղամարդը այծերին արածեցնելիս կորցրել է գիտակցությունը: Նրա ընտանիքը, մտածելով, թե մահացել է, հուղարկավորություն է կազմակերպել: Այն պահին, երբ մարմինը պատրաստվում էին գերեզման իջնեցնել, ներկաներից մեկը նկատեց, որ «հանգուցյալը» գլուխը շարժեց:
Գյուղացուն անմիջապես հասցրին հիվանդանոց: Ինչպես պարզվեց, նա բարձր ջերմությունից գիտակցությունը կորցրել ու մեռած է թվացել։