Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Տաշիրում երեք երիտասարդներ հարձակվել են բանկոմատից գումար կանխիկացրած նորվեգացու վրա ու թալանել վերջինիս

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Սարկիս Ս.-ի, Երվանդ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

27-ամյա Սարկիս Ս.-ին, Աշոտ Մ.-ին և 23-ամյա Երվանդ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ կողոպուտ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սարկիսն իր բարեկամ Աշոտի ու ընկեր Երվանդի հետ նկատել է, որ Նորվեգիայից Հայաստան եկած Նիլս Լ.-ն Տաշիր քաղաքի «Արդշինբանկի» բանկոմատից պարբերաբար գումար է կանխիկացնում:

Երեքով նախնական համաձայնության են եկել Նիլս Լ.-ին հետևելու, այլ անձանց կողմից չնկատվելու դեպքում նրանից կանխիկ գումար հափշտակելու շուրջ՝ չկոնկրետացնելով իրենց գործողությունները:

2018 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում երեքով ոտքով հետապնդել են Նիլս Լ.-ին՝ Տաշիր քաղաքից դեպի Գոգավան տանող ճանապարհով: Այդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ժամը 19-ի սահմաններում Աշոտը մոտեցել է նորվեգացուն, ցուցադրելով կրակայրիչը՝ ծխախոտ է խնդրել: Մոտեցել են նաև Սարկիսն ու Երվանդը:

Ապա, ըստ մեղադրանքի, Սարկիսը, Երվանդն ու Աշոտը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ Նիլս Լ.-ի առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն են գործադրել՝ Երվանդը ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողի որովայնին, Սարկիսը բռնել է նրա ուսապարկը ու նրան քաշել-գցել է գետնին, իսկ Աշոտը տուժողի փախուստը կանխելու, դիմադրությունը հաղթահարելու նպատակով ոտքի ծնկային մասով սեղմել է ընկած տուժողի մարմինը, ձեռքերով պահել է նրա ոտքերը:

Այդ ընթացքում Սարկիսը քաշել-խլել է նորվեգացու ուսապարկը:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի առողջությանը եռյակի՝ միմյանց լրացնող գործողություններով պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս՝ ճակատային շրջանի արյունազեղում:

Արդյունքում Սարկիսը, Երվանդն ու Աշոտը տուժողից բացահայտ հափշտակել են ուսապարկում եղած գումարը՝ 570 հազար դրամն ու ընդհանուրը՝ 118 հազար 680 դրամին համարժեք գումար՝ այլ արժույթներով՝ եվրո, լարի, կրոն:

Երեք ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանում իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են կատարածի համար:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալներից՝ Աշոտ Մ.-ի խնամքին են մինչև 14 տարեկան 3 անչափահաս երեխաները…

Դատարանը հաշվի է առել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այն, որ ոտնձգություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, ինչը «բացասական ազդեցություն կարող է ունենալ երկրի միջազգային վարկանիշի ու երկրում զբոսաշրջության զարգացման վրա»:

Դատարանը Սարկիս Ս.-ին, Երվանդ Գ.-ին ու Աշոտ Մինասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:

Սարկիսն ու Երվանդը վերջին հաշվով դատապարտվել են 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրանց արգելանքի տակ առնելու պահից, եթե դատական այս ակտը մնա անփոփոխ և օրինական ուժի մեջ մտնի:

Աշոտ Մ.-ն դատապարտվել է տուգանքի՝ վերջին հաշվով՝ 700 հազար դրամի չափով: Նա դատավճիռը չի բողոքարկել:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Սարկիս Ս.-ի ու Երվանդ Գ.-ի շահերի պաշտպանները՝ խնդրելով իրենց պաշտպանյալների նկատմամբ նույնպես որպես պատիժ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժներ, մասնավորապես՝ տուգանք կամ՝ նրանց նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն ու սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանում Սարկիսի շահերի պաշտպան, փաստաբան Մկրտչյանը հիմնավորելով բերած բողոքը՝ նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտում նշվածը՝ թե Սարկիս Ս.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Սարկիսն ընդունել է մեղքը, զղջացել է, խոստովանական ցուցմունքներով աջակցել է քննությանը, երեք ամբաստանյալներն ամբողջությամբ հատուցել են տուժողին պատճառած գույքային վնասը: Սարկիսի խնամքին է հիվանդ մայրը:

Պաշտպանը նշեց, որ երեք երիտասարդները կատարել են նույն արարքը, բայց դատարանը նրանցից մեկի նկատմամբ որպես պատիժ նշանակելով տուգանք, չի պատճառաբանել, թե մյուս երկուսի նկատմամբ ինչո՞ւ տուգանք չի նշանակել, այլ՝ ազատազրկում, այն էլ՝ 3 տարի ժամկետով:

Պաշտպանն ընդգծեց՝ դատարանը երկու ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով՝ արձանագրել է, թե նրանց արարքը «բացասական ազդեցություն կարող է ունենալ երկրի միջազգային վարկանիշի ու երկրում զբոսաշրջության զարգացման վրա»:

Պաշտպանը տվյալ ձևակերպման մեջ խտրական վերաբերմունքի տարրեր տեսավ՝ ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացին մեր երկրում ավելի բարձր արժեք է՝ օտարերկրյա քաղաքացու վրա հարձակում գործողը պետք է դատապարտվի ավելի խիստ պատժի: Նման մոտեցումը, ըստ պաշտպանի, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Պաշտպանը, պատասխանելով դատարանի հարցերին, ասաց, թե դատարանը ֆորմալ մոտեցում է ցուցաբերել երկու ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, գնահատական չի տվել դրանց:

Ամբաստանյալ Սարկիսն ասաց, թե զղջում է կատարածի համար, ապրում է հիվանդ մոր հետ, ինքն է նրա միակ խնամակալը: Մասնավոր շինարարական աշխատանքներ է կատարում՝ պատ է շարում, դրանով է վաստակում իրենց ընտանիքի ապրուստը: Եթե դատարանը մեղմացնի պատիժն ու իրեն դատապարտի տուգանքի, ինքն այնքան կաշխատի, որ վճարի սահմանված գումարը:

Ամբաստանյալն ասաց, թե համոզված է՝ երկրորդ անգամ նման արարք երբեք չի կատարի:

Ամբաստանյալ Երվանդ Գ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Սարդարյանը դատարանին ներկայացրեց զագսի վկայականի պատճենը՝ իր պաշտպանյալը առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից հետո օրինականացրել է ամուսնությունը, ընտանիք է կազմել: Նա զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներ է տվել, աջակցել է գործի քննությանը, անձամբ ներողություն է խնդրել տուժողից, հատուցվել է տուժողին պատճառված գույքային վնասը:

Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ իր պաշտպանյալը վճռական է այլևս երբեք հանցավոր արարք չգործելու հարցում: Կատարված արարքը միջին ծանրության հանցանք է: Ըստ դատական պրակտիկայի՝ նման հանցագործությունների դեպքում նշանակվում է ավելի մեղմ պատիժ, քան նշանակել է ընդհանուր իրավասության դատարանը իրենց պաշտպանյալների նկատմամբ:

Ամբաստանյալ Երվանդն իր խոսքում նշեց. «Խորապես զղջացել եմ: Ես ուզում եմ ընտանիք ստեղծել, ու հենց այս պահին երեք տարի ազատազրկումով իմ ամբողջ կյանքը կխորտակվի: Ես հիմա էլ մասնակցում եմ զորահավաքների, նախանշաններ կան, որ կինս արդեն հղի է: Խնդրում եմ ինձ շանս տալ՝ նորմալ ապրելու համար: Կյանքում բոլորն էլ սխալվում են: Ես տուժողից բազմիցս ներողություն եմ խնդրել, նա ինձ հավատացել ու բողոք չի ներկայացրել: Խնդրում եմ՝ դուք էլ ներեք ու տվեք հնարավորություն՝ հասարակության մեջ մնալու և նորմալ կյանքը շարունակելու համար»:

Հաջորդ նիստին՝ նոյեմբերի 4-ին, դատարանը կլսի մեղադրող դատախազի դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում