Ավստրալիայի Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռի՝ Նյու Յորք-Սիդնեյ թռիչքը դարձել է աշխարհի ամենաերկար չվերթը առանց դադարի: Այս մասին են վկայում FlightAware-ի տվյալները:
Նշվում է, որ թռիչքի տևողությունը եղել է 19 ժամ 16 րոպե: Ինքնաթիռը թռել է 16 309 կիլոմետր և վայրէջք կատարել 37 րոպե ուշացումով:
Օդանավում եղել է 50 մարդ, այդ թվում՝ անձնակազմը:
Թռիչքն իրականացվել է ուղևորների և անձնակազմի վրա չափազանց երկար թռիչքի ազդեցության ուսումնասիրման շրջանակներում:
Նախորդ ռեկորդակիրը Սինգապուր-Նյու Յորք չվերթն էր՝ թռիչքի 18 ժամ 50 րոպե տևողությամբ: