Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հասարակության մեջ պետք է վերանայվեն արևմտամետ և ռուսամետ ընկալումները

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռուսամետությունն ու արևմտամետությունը Հայաստանում ընկալվում են առավելապես որպես ընդամենը ուժեղին որոնելու մի կողմնորոշում, եթե փոքր-ինչ կոպիտ և հասարակ ձևակերպենք ներկայիս ընկալումը: Իրականում այստեղ խնդիրը, անշուշտ, շատ ավելի խորն է, և դրա տակ դրված են բավական լուրջ արժեքային կողմնորոշիչներ: Այլ հարց է, թե արևմտամետ կամ ռուսամետ ուժերից քանիսն են արժեքային ընտրություն կատարում և քանիսը՝ ընդամենը պատեհապաշտական: Դա առանձին խոսակցության նյութ է, բայց Հայաստանի հասարակության մեջ պետք է վերանայվեն արևմտամետ և ռուսամետ ընկալումները և դրանց տակ դիտարկվեն առաջին հերթին արժեքներ, ոչ թե քաղաքական կամ կուսակցական շահեր: Այդ պարագայում արդեն քաղաքական ուժերն էլ ստիպված կլինեն իրենց գործողություններին և կողմնորոշումներին արժեքներ տալ, այդ ամենը արժեքների վրա կառուցել՝ հասարակական կարծիքը բավարարելու համար: Այդ տեսանկյունից Հայաստանի հասարակական կարծիքն ունի հստակեցվելու և, այսպես ասած, որակական նոր մակարդակի բերվելու խնդիր:

Բանն այն է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը առաջին հերթին քաղաքակրթական ընտրություն է, ընտրություն է հանուն, ոչ թե ընդդեմ: Արևմուտքը, արևմտյան քաղաքակրթական համակարգը մարդկության մեջ ամենադինամիկ զարգացումը արձանագրած համակարգն է, որից մյուս համակարգերը հետ են չափազանց մեծ տարբերությամբ: Խոսքը իդեալական համակարգի մասին չէ, այլ օպտիմալ, զարգացման պահանջի, մարդկային հոգեբանության և ստեղծագործական կարողությունների առավել ներդաշնակ համադրման համակարգի մասին:

Նույնիսկ ասիական այն երկրները, որոնք մեծ զարգացում են ապահովել, դրան հասել են արևմտյան քաղաքակրթական համակարգը ընտրելու շնորհիվ, ինչպես, օրինակ, Ճապոնիան, Հարավային Կորեան, մասամբ Չինաստանը՝ տնտեսական մոդելի առումով, նաև Հոնկ Կոնգը, Սինգապուրը:

Այդ երկրները պահպանել են իրենց ազգը, հասարակությանը բնորոշ առանձնահատկությունները, ավանդույթներն ու այլ տարրեր, բայց հասարակական և պետական զարգացման քաղաքականության, հասարակական համակեցության ընդհանուր կանոնների առումով առավելապես արևմտյան մոդելն են ընդօրինակել, ինչը նրանց տվել է զարգացման հնարավորություն: Անգամ ճգնաժամային պայմաններում, որում ներկայումս գտնվում է արևմտյան հարթությունը, այն առավել կենսունակ և առավել արդյունավետ է, քան այլ համակարգերը:

https://www.facebook.com/babajanyana/posts/2784583001572409?__xts__[0]=68.ARAgPPoOe9cPFG3jaPIurnN4ZVK9SdgYb-Up4jdeqRZjkuznrwkD3tIlhXPCTBVpiEFpl7rxFZaigI_g7xcGCy_2vqTzokrlc62BAaLA_U69ShG00YyBxoCZhzfgOjCiNd_3sOv6_5xnVpFpdivOOkYg-yW0f9SZBDWOMdCpHY8MS_CoXMq-eooQ69qdChrPk9Ttu6TWqPp5oFJL7NuwD_m9JarwuQqkIL2HBVpKbsE_zlek-uq4tDuMtVPMouU3Ja15LeTL-jrSvno4wGe5LQqKSU_fKPAuqTlWNDxoW6XhjGySS6FvpYS1XmqE0aXIO10_CrYmfAEdF_XtKDrLYpvmj1kdJCZ-X-_n_ppGSHtk4o75IzLcww&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում