Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Պոլսո պատրիարքի ընտրությունը կլինի վատի և վատթարագույնի միջև

Պոլսո պատրիարքի ընտրությունները նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 11-ին։ Սակայն մինչ այդ հետաքրքիր զարգացում է նկատվում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիրը, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։ Ըստ այդմ՝ ընտրությունը մնում է Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի միջև։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այդ պահի դրությամբ հստակ է այս երկու թեկնածուների անունները։ Թեև ընտրություններին առաջադրվելու պաշտոնական հրավեր է ուղարկվել Գարեգին սրբազան Բեկչյանին, սակայն որևէ արձագանք մինչ այս պահը չկա։ Ամենակարևոր խնդիրը, ըստ Էստուկյանի, այն է, որ այսպիսով համայնքը զրկվում է արդար ընտրության հնարավորությունից, քանի որ ընտրելու է չարյաց փոքրագույնը, ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է լինելու։ Մինչդեռ եթե թուրքական իշխանությունները նման կանոնագիր չներկայացնեին, ընտրության հնարավորությունը շատ մեծ կլիներ․ «Ոչ միայն Բեկչյան սրբազանը, այլ նաև Գուգարաց թեմի առաջանորդն էլ եթե դուրս դրվեց այս գործընթացից, այս ընտրությունն անհնար է արդար ընտրություն համարել։ Ես այս բոլոր դավադրական ջանքերը կապված են նրա հետ, որ Գուգարքի թեմի առաջնորդին դուրս դնեն այս գործընթացից»,-ասաց Բագրատ Էստուկյանը։

Ինչ վերաբերում է երկու թեկնածուների՝ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի՝ թուրքական իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա, Էստուկյանի դիտարկմամբ, միայն Արամ սրբազանն է սերտ հարաբերությունների մեջ։ Իսկ թե ով կընտրվի պատրիարք, դեռ պարզ չէ․«Եթե նույնիսկ խնդիրը մնա այսպես, այսինքն՝ չարյաց փոքրագույնին ընտրելու մեջ, միգուցե նրանք, որոնք նախորդ տարի ձայն չէին տա Արամ Աթեշյանին, հիմա գուցե ձայն տան»։

Սա, ըստ նրա, վիճելի ընտրություն է լինելու, և դեկտեմբերի 11-ի ընտրությունը չի տալու խնդրի լուծում, և հիմա որոշ շրջանակներ առաջարկում են ժողովրդին բոյկոտել ընտրությունները․«Ինչ արդյունք նրանք կարող են գրանցել, չեմ կարող ասել»,-հավելեց Էստուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում