Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

«Ավրորա»-ն լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում։

«Եվ ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել՝ բարի գալուստ Հայաստան։ Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» ֆորումի շաբաթ անցկացնելու կապակցությամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։ Քաջատեղյակ եմ, որ ֆորոմւի շրջանակներում Հայաստանում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերվում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպանման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի։ Մենք երախտապարտ ենք «Ավրորա»-ին այդ քննարկումներն անցկացնելու և այդ միջոցով Հայաստանի մտավոր ու մշակութային կյանքը հարստացնելու ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար։

Փաշինյանի խոսքով «Ավրորա» նախաձեռնությունը կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ «Հպարտությամբ կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։ Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը անմահացնելու միջոց, «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։ «Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում։ Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը։ Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում, և «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար։

«Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, խաղաղության։ Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է աստվածաշնչյան ասվածքի՝ «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորա» մրցանակի երեք մարդասերներին, 2019 թվականի Ավրորայի հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու»,- ասաց վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում