Amazon ընկերությունը ներկայացրել է նորագույն սարք, որը հեշտացնում է գնումներ կատարելը: Dash անվանումով սարքը կարդում է մատնանշված ապրանքի շտրիխ-ծածկագիրն ու այն ավտամատ կերպով ավելացնում Ձեր օգտահաշվի գնումների զամբյուղում:
Սարքում նախատեսված է նաև գնումների հնարավորություն ձայնային հրամանի միջոցով: Ապրանքի անվանումն ասելուն պես սարքն այն կավելացնի Ձեր զանբյուղում:
Սարքը շատ կոմպակտ է ստացվել. չափսերը չեն գերազանցում ատամի մածուկի սրվակի չափսերը:
Ներկայումս սարքը փորձարկվում է Amazon-ի մշտական գնորդների շարքում:
Ընկերությունն այդ կերպ ցանկանում է գնորդներին ազատել կատալոգներ թերթելու ձանձրալի աշխատանքից:









































