Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

27×20․ «Հոկտեմբերի 27»․ Ինչու և ինչպես Քոչարյանը «կոտրեց» Երկրապահին

Հոկտեմբերի 27-ի արյունոտ կրակոցները չերաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանության հաստատումը` չնայած Մոսկվան արդեն ամբողջովին վերահսկում էր Հայաստանի ներքաղաքական կյանքը և վստահության ռեսուրս ունեցող առաջնորդների սպանությունից հետո, ըստ էության, փորձարկում էր մեր` փլատակի վերածված քաղաքական համակարգի տարբեր սեգմենտների «կենսունակությունը»:

Խորհրդարանական արյունոտ դրամայից հետո երկրում, ըստ էության, երկիշխանություն հաստատվեց: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն փորձում էր դուրս գալ «անգլիական թագուհու» կարգավիճակից, մյուս կողմից` Երկրապահի և բանակի գեներալիտետը համախմբվել էին վարչապետ նշանակված Արամ Սարգսյանի` Սպարապետի եղբոր շուրջը, և փորձում էին հետամուտ լինել «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը` հրապարակավ հասկացնելով, որ իրենց կասկածների սլաքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի կողմը: Հենց այս հարթության վրա առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր:

Ինչո՞ւ չբացահայտվեց ոճրագործությունը, եթե նախաքննության մարմինը ղեկավարում էր Սարգսյանների ընտանիքի և Երկրապահի ղեկավարության վստահությունը վայելող Գագիկ Ջհանգիրյանը: Միանգամից պարզաբանենք, որ, հանցագործությունը, ըստ էության, բացահայտված է, պարզապես հրապարակայնացված չեն կազմակերպիչների անունները, որովհետև փորձառու Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ամենայնի, մոտիկից գիտեր Երկրապահի ղեկավարության որակը և վստահ էր, որ երկիշխանությունը չի ավարտվելու նրա հաղթանակով: Գագիկ Ջհանգիրյանն իրեն չէր կարող թույլ տալ` Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսական կայսրության հաջորդ զոհը դառնալու «շռայլությունը»:

Ինչո՞ւ վարչապետ Արամ Սարգսյանը չպատժեց Ռոբերտ Քոչարյանին, երբ գրեթե համոզված էր, որ նրա «մատը» խառն էր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպմանը: Սարգսյանների ընտանիքը կանգնած է 88-ի շարժման և Երրորդ հանրապետության ակունքներում և բնական էր, որ Արամ Սարգսյանը` չնայած փորձառության բացակայությանը, վարչապետի պաշտոնը չշփոթեց քիլլերի «էժան ծառայության» հետ:

Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանի շուրջ համախմբված երկրապահական վերնախավի պարտությունը կանխորոշված էր, որովհետև նրանց հիմնական հակառակորդն ոչ թե Քոչարյանն էր` ինչպես պատկերացնում էին նրանք, այլ` Մոսկվան, որը խնդիր էր դրել ոչնչացնել Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը: Ավելին` Մոսկվան տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ հասավ նրան, որ Հայաստանի իշխանության երկու հակամարտ թևերը մրցակցության մեջ մտան միմյանց հետ` իր «դաբրոն» ստանալու համար: Այս հարթության վրա ամեն բան կանխատեսելի էր, և շուտով վարչապետ Արամ Սարգսյանը, ըստ էության, մենակ էր մնացել` Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոններ և «աստղեր» ստացող Երկրապահի ղեկավարության քաղաքական «դասալքության» ֆոնին: Քոչարյանի ներիշխանական հակառակորդները հասարակության գործոնն օգտագործելու փոխարեն` հույսները դրել էին Մոսկվայի աջակցության կամ այն բանի վրա, որ ընդամենը երկու տարի առաջ նախագահական նստավայրից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջնորդի իրենց պայքարը: Առաջին նախագահը թերևս հենց սկզբից հասկացել էր, թե որտեղից են փչում «Հոկտեմբերի 27»-ի քամիները ու իրեն դրեց «խաղից դուրս» վիճակում: Իսկ Վլադիմիր Պուտինը նույնիսկ համաձայնեց Կրեմլում ընդունել Արամ Սարգսյանին, սակայն այդ հանդիպումը դարձավ Քոչարյանին ընդդիմացող վարչապետի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի «կարապի երգը»: Ռոբերտ Քոչարյանը Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելու պատճառների շարքում նշել էր նաև երկրում ծնելիության ցուցանիշների անկումը: Քոչարյանն ինտելեկտով երբեք չի փայլել, բայց քանի ամրապնդվում էր նրա իշխանությունը, նա ավելի ցինիկ ու ամբարտավան էր դառնում:

Վազգեն Սարգսյանի սպանությունից ընդամենը վեց ամիս հետո նրա թիմը` որպես ինստիտուցիոնալ ամբողջություն, ոչնչացված էր: Երկրապահի վերնախավի զգալի մասը ծառայության էր անցել Քոչարյանի ճամբարում, մյուսները հալածվեցին և դուրս մղվեցին իշխանությունից:

«Հոկտեմբերի 27»-ի արյան վրա ամրապնդվում էր Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը, Հայաստան էր ներխուժել ռուսական կայսրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում