Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կարմիր բլուր» հնավայրում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Սանիթեք»-ի խնդրին` նշելով, որ արբիտրաժային դատարան դիմելը Երևանի քաղաքապետարանին չի խանգարելու, քանի որ խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող:
Քաղաքապետի խոսքով` «Սանիթեք»-ը կատարել է բազմաթիվ չարաշահումներ, և քաղաքապետարանը ունի բազմաթիվ ապացույցներ: