Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Փաշինյանի մեծ սխալը․ երբ գեներալը դառնում է «ախրանիկ»

Ըստ հավաստի լուրերի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շատ շուտով «ախրանիկ» կդառնա: Վերջինս պատրաստվում է մեկնել Մոսկվա և ստանձնել իր հովանավոր Արմեն Գինոսյանի՝ Մանախի պահնորդական ծառայության ղեկավարի՝ «ախռանի» պետի պարտականությունները:

Ըստ մեր աղբյուրի՝ Մանախը Օսիպյանին բավական պատկառելի աշխատավարձ է խոստացել՝ ամսական 10-15 հազար դոլար։

Այս լուրը պաշտոնական հաստատում չի ստացել, սակայն գրեթե անկասկած է, որ քրեականացված գործարարը եղել է Հայաստանի նախկին ոստիկանապետի, այսպես ասած, տանիքը։ Խնդիրը միայն այն չէ, որ այս ամեն ինչի մեջ ակնհայտ կոռուպցիոն բաղադրիչ կար, մանավանդ, որ Օսիպյանն իր պաշտոնավարման տարիներին փաստորեն ոչ միայն ծառայել է «հեղափոխական վարչապետին ու հպարտ քաղաքացիներին», այլ նաև՝ գործարարի, որի շնորհիվ՝ ասում են, նաև հարստացել է ու կարգին «մարդամեջ» դուրս եկել։ Դե պարզ է՝ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ուզենա նման խորհրդական ունենալ կամ էլ՝ «փողի համն» առած գեներալն այլևս չէր կարող հարմարվել խորհրդականի համեստ աշխատանքին ու հնարավորություններին։

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, հիմնական պրոբլեմն այն է, որ նույնիսկ հեղափոխությունից հետո բարձրաստիճան պաշտոնյաններն ունեցել են ստվերային «տանիքներ», այլ խոսքով՝ առաջին հերթին ծառայել են ոչ թե պետությանն ու օրենքին, այլ՝ կոնկրետ մարդկանց ու նրանց շահերին։ Եթե հաստատվի լուրը, որ Օսիպյանը շուտով դառնալու է Մանախի «ախրանիկը», մնում է միայն ենթադրել, թե նախկին ոստիկանապետն իր պաշտոնավարման ընթացքում ինչպիսի ծառայություններ է մատուցել ռուսահայ գործարարին՝ հիմա արժանանալով նրա բարձր «թոշակին» ու կլորիկ «չայեվոյին»։

Նույն ճշմարտությունը վերաբերում է Արթուր Վանեցյանին, որի պաշտոնանկությանը հետևած հրապարակային հայտարարությունների ստվերում անմիջապես երևացին հին համակարգի «ականջները»։ Ինչքան էլ ԱԱԾ տնօրենը հերքի նման պնդումները՝ ակնհայտ է, որ Վանեցյանի բառամթերքը ու վարքագիծը նույնական են հին համակարգի ներկայացուցիչների գործունեությանը։

Վանեցյանի ու Օսիպյանի նշանակումները եղել են Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ամենակոպիտ սխալները։ Իհարկե, վարչապետին ամբողջովին մեղադրելն այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև օրենսդրությունն ակնհայտորեն կաշկանդում էր նրան՝ պարտադրելով նշանակումներ կատարել երկու համակարգերի, այսպես ասած, էլիտաներից, որոնք ցանկացած պարագայում սերտորեն առնչված էին քրեաօլիգարխիային՝ նույնիսկ մենթալ մտածողության մակարդակում։

Մյուս կողմից՝ Փաշինյանը սխալվեց, երբ Վանեցյանին ու Օսիպյանին արհեստականորեն օժտեց քաղաքական սուբեկտությամբ, ինչը գուցե պրոբլեմներ հարուցի հատկապես ԱԱԾ նախկին տնօրենի պարագայում։

Սակայն չկա չարիք՝ առանց բարիքի։ Անցած մեկ ու կես տարվա ընթացքում ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնների «քաղաքականացումը» հանգեցրեց օրենսդրական լուծումների, որոնց շնորհիվ ուժային այս գերատեսչությունների ղեկավարների պաշտոններն այլևս քաղաքական են դառնում, ինչը մեծացնում է նաև Փաշինյանի կադրային լուծումների հնարավորությունը՝ ճանապարհ հարթելով այդ համակարգերում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում