Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

37 թի՞վ, թե՞ կոռումպացված Հրայր Թովմասյան․ ինչո՞ւ են աղմկում նախկինները

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ։ «2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից: Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է:

Ըստ հաղորդագրության, նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ։

ԱԱԾ֊ն, միաժամանակ, նշում է, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Թովմասյաննների ընտանիքի փաստաբան Հայկ Սարգսյանն, ըստ էության, հաստատել է ԱԱԾ խնդումները։ «Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա կրկին միակ գույքը վերաբերում է 2014 թվականի արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենային, որը նա կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից որպես նվեր, ընդ որում՝ ստացման պատճառը նվերի կայանում է նրանում, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնականության մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և որոշել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրել իր երկու քույրերին, միաժամանակ որոշակի հարց եղել է կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող Nissn Patrol մեքենայի վերաբերյալ, որը վերջինս ապրիլյան պատերազմի օրերի ընթացքում կամ դրան հաջորդող, կոնկրետ օրը չեմ հիշի, նվիրաբերել է Արցախ Հանրապետության պաշտպանության բանակին», – ասել է Հայկ Սարգսյանը։

ԱԱԾ այս գործողություններըը մեկնարկել էր նույն օրը, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն էլ Հրայր Թովմասյանի դեմ պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով էր քրեական գործ հարուցել: ՀՔԾ-ն երեկ ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել: Մոտ երկու շաբաթ առաջ իրավապահներին դիմած Բաբաջանյանը նրանց ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ պատգամավոր Թովմասյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Ինքնին հասկանալի է, որ Հրայր Թովմասյանի ազգականների նկատմամբ իրականացվող քննչական գործողությունները կապ չունեն Բաբաջանյանի հաղորդման հետ ու կարող ենք ենթադրել, որ ՍԴ նախագահն անցնում է մի քանի գործերով, որոնք միմյանց հետ ուղղակի առնչություն չունեն։

ՍԴ նախագահի շուրջ կատավող իրադարձությունները հասարակական մեծ հնչեղություն ունեցան՝ արժանանալով իրարամերժ գնահատականների։ Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ՍԴ նախագահի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում, անգամ խոսում են 37 թվի, ռեպրեսիաների, իրենց ձևակերպմամբ՝ «ստուկուչության» մասին։

Իհարկե, նման պնդումներն իրական հիմք չունեն, որովհետև իրավապահ մարմինները, մեծ հաշվով, չեն խախտել քրեա-դատավարական որևէ նորմ ու բոլոր գործողությունները կատարվել են օրենքի տառին համապատասխան։ Մյուս կողմից՝ առկա է կոնկրետ անձի թիրախավորման բաղադրիչ, ինչը խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը շատ հաճախ չի կարողանում քաղաքական լուծումներ գտնել՝ ապավինելով իրավական գործիքների, որոնք կարող են ճնշումների տպավորություն ստեղծել։

Ավելորդ է ասել, սակայն, որ իրավապահ համակարգի գործունեությունն իներցիոն բնույթ ունի ու եթե Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բանում պետք է մեղադրել, դա այն է, որ անցած մեկ ու կես տարիները մսխվել են երկրորդական գործերի վրա ու չեն ծառայեցվել ոստիկանության, ԱԱԾ բարեփոխումներին։ Այլ խոսքով՝ այս մարմինները մնացել են հին համակարգի ռեժիմում ու նույնիսկ ամենառացիոնալ խնդիրները սպասարկում են հին մեթոդներով՝ ծնելով արդարացի քննադատություն։ Դարձյալ պնդենք, որ կոռուպացիայի դեմ պայքարը չպետք է առաջնային լինի ԱԱԾ համար, որովհետև դրան կոչված են պատկան այլ մարմիններ։

Մյուս կողմից՝ ռեպրեսիաների մասին խոսում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնք անցած քսան տարիներին Հայաստանում իրականացրել են քաղաքական ահաբեկչության ու բռնությունների քաղաքականություն՝ թքած ունենալով օրենսդրության ու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու բարոյականության վրա։ Տեղին եմ համարում հիշեցումը, որ Մարտի 1-ի գործով կալանավորված մարդիկ 2008-ի մարտին, շուրջ քսան օր, զրկված են եղել անգամ պաշտպանական իրավունքից ու այս համատեքստում ցինիզմի է հասնում, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում են Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին ու դա այն դեպքում, երբ քրեօլիգարխիկ համակարգին պատկանող ինֆորմացիոն ռեսուրսն ոչ միայն անկաշկանդ գործում է, այլ նաև հասարակությանը ենթարկում է տեղեկատվական մանիպուլյացիայի։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա նրա նրա կողմից ՍԴ նախագահի պաշտոնն ուզուրպացնելու փաստը կասկածից վեր է, ակնառու են նաև նրա գործունեության կոռուպցիոն ռիսկերը, եթե հաշվի առնենք թեկուզև նրա դստրերի ստացած թանկարժեք «նվերները»։ Հրայր Թովմասյանի ՍԴ-ն վաղուց դադարել է լինել սահմանադրական արդարադատության մարմին ու դիրքավորվել է հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների ճամբարում՝ անհրաժեշտ դարձնելով ճգնաժամի հաղթահարման, այսպես ասած, վիրահատական միջամտությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում