Ամերիկացի դերասան Ջիմ Քերին և նրա ընկերուհին՝ Ջինջեր Գոնզագան հայտարարել են իրենց բաժանվելու մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ 35-ամյա դերասանուհին Քերիի հետ հարաբերությունների մեջ է եղել գրեթե մեկ տարի:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Քերին և Գոնզագան առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ:
Սիրահարները միասին աշխատել են նաև «Ծիծաղից մեռնում եմ» սերիալի նկարահանումների ընթացքում, որտեղ Քերին որպես պրոդյուսեր էր հանդես գալիս, ինչպես նաև «Կատակում եմ» ֆիլմում: