Tuesday, 16 04 2024
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անտեսել է «Լիդիանի» վերաբերյալ գործը, չի ներկայացրել անգամ հայցադիմումի պատասխան

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից՝ մինչև ՀՀ բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք, Արթուր Գրիգորյանի պնդմամբ, առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքները՝ անկախ փորձաքննությունից, հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ:

Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:

«Լիդիան Արմենիան» հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վստահ էին, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: «Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Արթուր Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վճիռն, ըստ էության, անհեթեթություն է։ «Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ, և տեսչության ղեկավարը, այսինքն՝ ես, շահագրգիռ կողմ եմ և չպետք է այդ հարցով որոշում ընդունեի: Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցների վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել: Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով:

Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը, այսինքն՝ տեսչությունը: Գիտե՞ք՝ այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ երբ ինքը դեռ տեսչության ղեկավար էր, դատարանին միջնորդել էին երկարացնել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դատաքննությանը հիմնավոր պատրաստվելու և լրացուցիչ ապացույցների բազա ձևավորելու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը: «Իսկ հիմա կարդում եմ՝ վճռի տեքստում ուղղակիորեն գրված է, որ անգամ հայցադիմումի պատասխանը չի ներկայացվել: Նույն ընկերության կողմից տեսչության դեմ ներկայացված են նաև այլ հայցադիմումներ: Վստահ եմ, որ դրանց ևս տեսչությունը չի մասնակցում»:

Դատարանի հետևությունը, որ տեսչության պետն ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, ըստ Գրիգորյանի, առհասարակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը՝ իր գրեթե բոլոր նախաձեռնություններում:

«Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործընթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ: Եվ առհասարակ, սա նշանակում է, որ ինձ բնապահպանական տեսչության ղեկավար նշանակելն ընդհանրապես անօրինական գործողություն էր, քանի որ բոլոր բնապահպանական հարցերում ես ունեցել եմ հստակ արտահայտված դիրքորոշում: Սա անհեթեթություն է: Եթե կուզեք, պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»,- ընդգծեց Գրիգորյանը։

«Առաջին լրատվական»-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից մեկնաբանություն խնդրեց, թե ինչու են անտեսել այս կարևոր գործը, ինչու դատական նիստերին չեն ներկայացել, ինչու չեն ներկայացրել անգամ հայցադիմումի պատասխան։ Տեսչության իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տեսչական մարմինն ունի մեկ ամիս ժամանակ վճռի վերաբերյալ բողոք ներկայացնու համար։ Այդ ժամանակահատվածում իրենք կքննարկեն իրենց անելիքները։

Մեր դիտարկմանը՝ մենք հարցնում ենք, թե ինչու հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել, առարկություններ չեն ներկայացրել «Լիդիանի» պնդումների վերաբերյալ, ինչու նիստերին չեն գնացել, Նաիրա Աղաբաբյանը պատասխանեց. «Այլ բան չենք կարող ասել, այլ մեկնաբանություն չունենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում