Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ապահովագրական համակարգը թույլ չի տա, որ շատերը մեկնեն արտերկիր՝ բուժվելու

Թավշյա հեղափոխությունից հետո արտերկիր մեկնող և քաղաքական ապաստան հայցող ՀՀ քաղաքացիները բախվում են դժվարությունների։ Ավելին՝ Գերմանիան արտաքսում է հայերին, սպասվում է, որ եվրոպական այլ երկրներից ևս հայերին կարտաքսեն։

Պատճառը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն են, որոնցից հետո Հայաստանը դադարել է դասվել անապահով երկրների ցանկում, որտեղ քաղաքացիները հետապնդվում են քաղաքական, սեռական, ռասայական և այլ պատճառներով։

Երբ Միգրացիոն ծառայությունից տվյալներ խնդրեցի արտերկիր մեկնած և վերադարձած ՀՀ քաղաքացիների մասին, ինձ տրամադրեցին գյումրեցի մանկավարժ Սարգիս Գրիգորյանի տվյալները։

Հարցազրույցի նպատակն է՝ պարզել, թե ինչու է արտերկիր մեկնած և քաղաքական ապաստան ստացած հայը վերադարձել։

«Ես մեկնեցի Ֆրանսիա՝ Ստրասբուրգ, 2011 թվականին, առողջական խնդիրների պատճառով։ Մինչև 2012թ․ մեկ տարի գտնվել եմ Ստրասբուրգում, մտադրություն չունեի մշտապես ապրել այնտեղ։ Ինձ բարեկամներս հավաստիացրել էին, որ Ֆրանսիայում հնարավոր է փախստականի կարգավիճակով քաղցկեղի անվճար լիարժեք բուժում ստանալ։ Հետո այնտեղ ստացա փախստականի կարգավիճակ։ Այնտեղ գործում էր հարյուր տոկոսանոց ապահովագրություն, որը ստանալուց հետո դիմեցի բուժհաստատություն։ Այնտեղ էլ ստացա բուժումը, որից հետո վերադարձա Հայաստան»,- պատմեց մեր զրուցակիցը։

Սարգիս Գրիգորյանը չի ցանկացել ապրել արտերկրում, ասում է՝ արտերկրի մեկ տարվա կյանքը այստեղի մեկ օրվա հետ չեմ փոխի, մոտեցումների հարց է։

«Ավելի շատ գրավիչ են փորձում ներկայացնել, բայց այնտեղ գրավիչ ոչ մի բան չկա։ Հենց փախստականի կարգավիճակ ունեցողներն են փորձում դրսի կյանքը գրավիչ դարձնել։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ կավարտվի բուժումը, որ վերադառնամ»,- ասաց նա։

Հարցին, թե չէր վստահո՞ւմ Հայաստանի առողջապահական համակարգին, Սարգիս Գրիգորյանն արձագանքեց, որ ոչ թե չի վստահում, այլ իրեն սխալ բուժում էին նշանակել, ավելի շատ վիրահատական միջամտություն առաջարկեցին, ինչն իր համար կասկածելի է եղել։

Սարգիս Գրիգորյանը նկատել է, որ հիմնական արտագաղթողները հիմնականում միջին խավից են, անապահովները չեն էլ մեկնում արտերկիր։

Ի՞նչ է առաջարկում մեր զրուցակիցը․ բարելավել առողջապահական համակարգի սպասարկման որա՞կը, որպեսզի դա արտագաղթի դռներ չբացի մեր հայրենակիցների համար։

«Չեմ կարծում, թե մեր բժիշկները խնդիր ունեն։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ շատ բարձր որակավորում ունեցող բժիշկներ ունենք։ Ուղղակի համակարգն է սխալ գործում։ Նայեք, ապահովագրական համակարգը շատ արդյունավետ է գործում։ Եթե մեր երկրում էլ արդյունավետ գործի ապահովագրական համակարգը, ապա չեմ կարծում, թե մենք թերի առողջապահական համակարգ կունենանք։

Օրինակ՝ ստոմատոլոգիայի ոլորտում մենք այնպիսի մասնագետներ ունենք, երևի Ֆրանսիայում եզակի մարդիկ հասնեն նրանց։ Մեր երկրում ուղղակի տեխնիկան է վատ զարգացած»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում